«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Դեմ են ընդամենը այլասերվածության քարոզչությանը, հակամշակութային դրսևորումներին

Դեմ են ընդամենը այլասերվածության քարոզչությանը, հակամշակութային դրսևորումներին
14.07.2017 | 09:55

«Ոսկե ծիրան-2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, ինչպես արդեն հայտնի է, երեկ` ժամը 14:00-ին, նախատեսվում էր ցուցադրել «Լսիր ինձ» (ռեժիսոր` Գագիկ Ղազարէ) վավերագրական ֆիլմը:


Վերոնշյալ ֆիլմը, որը, ըստ էության, այլասերվածության, սոդոմական պղծությունների քարոզչություն է, պատրաստվել է 2007-ին հիմնադրված, Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների (այսպես կոչված` ԼԳԲՏ անձանց) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող, այլասերվածների ներկայացուցիչների ստեղծած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (այն առավել հայտնի է «Փինք Արմենիա» անվամբ, որը կազմակերպության անվան անգլերեն տարբերակի հապավումն է) հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում` ֆիլմացանկում նշված ֆիլմի տակ գրված է 12+, այսինքն` այն կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները, ինչը «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի հատկապես 18-րդ հոդվածի պահանջի խախտում է:


«Փինք Արմենիան», ինչպես տեղեկացնում է հենց իր կայքով (http://www.pinkarmenia.org/hy/ about/), «ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքահեն կազմակերպություն է, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը ստեղծել են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, ծառայում և աջակցում է համայնքի կարիքներին, ինչպես նաև խթանում է ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության գործընթացը ու ջատագովում ԼԳԲՏ հարցերի շուրջ հանրային քաղաքականության փոփոխությունը»։


Այն բանից հետո, երբ այլասերվածության վերաբերյալ հիշյալ և մեկ այլ ֆիլմի նախատեսված ցուցադրման առնչությամբ սկանդալ առաջացավ, ԶԼՄ-ներում եղան խայտառակող հրապարակումներ, մեր ազգային, հոգևոր, բարոյական արժեքների պաշտպանության հարցում նախանձախնդիր մարդիկ զանգահարելով «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գրասենյակ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, ՀՀ մշակույթի նախարարություն, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարին, իրենց զայրույթն ու բողոքն արտահայտեցին, պահանջեցին ֆիլմացանկից ու նախատեսված ցուցադրությունից հանել հիշյալ ֆիլմերը, վերոնշյալ կազմակերպություններից առաջին երկուսին նաև, մեղմ ասած, ամոթանք են տվել, պարսավել ու խայտառակել, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գործընկեր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը հասարակական ճնշման ներքո հրաժարվել է նշված ֆիլմերի ցուցադրումից:


Ինչպես հուլիսի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, տնօրեն, Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ, Եվրոպական կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարությունը հայտնել է, որ իրենք չեն կարող նշված ֆիլմերը ցուցադրել: Հիշյալ միությունը, որին պատկանում է այն շենքը, որտեղ Հենրիկ Մալյանի անվան թատրոնն է գտնվում, կինոփառատոնի տնօրենությունից պահանջել է ցուցադրումից հանել ինչպես «Լսիր ինձ», այնպես էլ այլասերվածների կյանքի և այլասերվածության մասին պատմող «Ծիրանի այգիներ» «գեղարվեստական» ֆիլմը` հայ դերասանների մասնակցությամբ (ռեժիսոր` Փուրիա Հեյդարի): Ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության բացատրության, կինոփառատոնի տնօրենությունը նշված ֆիլմերի ցուցադրման համար պայմանավորվել էր վերջերս մահացած, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի հետ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վերոնշյալ պահանջի արդյունքում կինոփառատոնի տնօրենությունը ցուցադրումից հանել է ոչ միայն հիշյալ ֆիլմերը, այլև «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրն ամբողջությամբ (39 ֆիլմ):
Չնայած վերը նշվածին, «Փինք Արմենիա» ՀԿ-ն որոշել է, այնուամենայնիվ, հասնել «Լսիր ինձ» խայտառակ ֆիլմի ցուցադրմանը, և այդ կապակցությամբ պայմանավորվել է «Մեդիա կենտրոնի» հետ, որպեսզի հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին նշված ֆիլմը ցուցադրվի այնտեղ, ապա ցուցադրմանը հաջորդի քննարկում: «Մեդիա կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ:


Քննարկման բանախոսներն են Գագիկ Ղազարէն («Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր), Հովհաննես Իշխանյանը («Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ, «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստ), Ռուբեն Բաբայանը (Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար), Զառա Հովհաննիսյանը (իրավապաշտպան):
«Փինք Արմենիա»-ի կայքի տեղեկացմամբ, ««Լսիր ինձ» ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչներ պատմում են իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման և ընտանիքի հետ հարաբերությունների մասին: Իրենց ձայնը լսելի դարձնելով հանրությանը՝ ֆիլմի իրական հերոսները փորձում են կոտրել հասարակության մեջ առկա կարծատիպերը ԼԳԲՏ անձանց մասին»:


«Փինք Արմենիա»-ի ֆինանսական դոնորների ցանկը հրապարակված է այստեղ` http://www.pinkarmenia.org/ru/, թող բոլորն իմանան, թե որ կազմակերպություններն են աջակցում Հայաստանում այլասերվածության քարոզչությանը և գործում հայ ազգի դեմ:
Տեղեկացնենք նաև, որ «Փինք Արմենիա» ՀԿ-ն իր կայքում կոչ է արել ՀՀ մշակույթի նախարարությանը, որը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պետական աջակիցներից է, «դատապարտել տեղի ունեցածը՝ բացառելու հետագա գրաքննությունները, և միջոցներ ձեռնարկել ծրագիրը վերականգնելու համար»։
Հիշյալ ՀԿ-ն նաև հորդորել է «այս տարվա «Ոսկե ծիրանին» մասնակցող թե՛ տեղի և թե՛ արտասահմանյան հյուրերին արտահայտել իրենց դիրքորոշումը»։ Այստեղ են ասել` քամին մեռավ ցրտից… Եթե նրանց դիրքորոշումն ի նպաստ այդ ֆիլմերի ցուցադրման, սոդոմական պղծությունների քարոզչության է լինելու, ապա թքել ենք նրանց դիրքորոշման վրա: Հիշյալ ՀԿ-ն անհրաժեշտ է համարել, «որպեսզի «Ոսկե ծիրանը» նույնպես վերանայի կինեմատոգրաֆիստների միության հետ իրենց համագործակցությունը»։ Գրողի ծոցը, թե չի վերանայի…


Բացարձակապես հիմնազուրկ և անհեթեթ է «Փինք Արմենիա»-ի այն գնահատականը, թե խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրումն արգելելը հարված է նաև հայկական կինոարտադրությանը: Նույնքան հիմնազուրկ և անհեթեթ է իր կայքում հիշյալ ՀԿ-ի հրապարակած այն տեղեկությունը, թե «Հայացք ներսից և դրսից» արտամրցութային ծրագիրը, որում ընդգրկված էին նշված երկու ֆիլմերը, ցուցադրումից հանելու պատճառը «փոքրաթիվ մարդիկ են, որոնք հիմա էլ դուրս են եկել հայկական կինոարտադրության դեմ»։ Նախ, այդ մարդիկ փոքրաթիվ չեն, փոքրաթիվն ու Հայաստանում փոքրամասնությունն իրենք են, և երկրորդ՝ խնդրո առարկա ֆիլմերի ցուցադրումն արգելել պահանջող մարդիկ բնավ դեմ չեն հայկական կինոարտադրությանը, դեմ են այլասերվածության քարոզչությանը և հակամշակութային դրսևորումներին ասպարեզ տալուն:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ