ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Նկարչին այսօր մնում է մեկ բան՝ նկարել, ստեղծագործել»

«Նկարչին այսօր մնում է  մեկ բան՝ նկարել, ստեղծագործել»
14.07.2017 | 10:39

Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հունիսի 22-ին բացվեց գեղանկարիչ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆԻ ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված հեղինակի ծննդյան 70-ամյակին:

-Պարոն Պողոսյան, ի՞նչ եք մատուցում Ձեր արվեստը գնահատող մարդկանց:
-Շուրջ 40 յուղաներկ կտավ եմ ներկայացրել արվեստասերների և գործընկերներիս դատին՝ դիմանկարներ, բնանկարներ և նատյուրմորտներ: Աբստրակտ ոճի գործեր այս անգամ չեմ ներգրավել, ուղղակի ցանկացա անկեղծ խոսել ցուցահանդեսի այցելուների հետ, գույնի և գծի միջոցով նրանց փոխանցելով սերս դեպի բնությունն ու մարդը: Հույս ունեմ, որ այս ամենը ընկալվում է մարդկանց կողմից:
-Մշակույթի և արվեստի ծառաները յուրովի են փորձում ի վերուստ տրվածը փոխանցել շրջապատին: Գո՞հ եք, որ նկարիչ եք:
-Նկարչի լեզուն գույնն է, գիծն է, վրձնահարվածը: Այս ամենն ինձ հնարավորություն է ընձեռում ինքնարտահայտվելու, հաղորդակցվելու աշխարհի ու մարդկանց հետ: Այս իմաստով ես լիովին բավարարված եմ:
-Ցավոտ ու մտահոգիչ խնդիր եմ ուզում արծարծել. մարդիկ այցելում են ցուցահանդես, հիանում և հեռանում են: Շրջանը փակվում է, նկարները վերադառնում են արվեստանոց:
-Ճիշտ եք, այսօր հազվադեպ են նկարներ գնում: Հավանաբար, կերպարվեստի սիրահարը բավարար գումար չունի, իսկ հարուստ մարդիկ էլ առանձնակի հետաքրքրություն չեն ցուցաբերում կերպարվեստի հանդեպ: Բայց սա շտկելիք բան է, կապված է երկրի ընդհանուր զարգացման հետ: Իսկ նկարչին այսօր մնում է մեկ բան՝ նկարել, ստեղծագործել, իր պարտքը կատարել: Այլ կերպ ասած, արվեստի և մշակույթի մարդիկ աշխատում են «ոչ միայն հացիվ»-ի գաղափարով: Չնայած, եթե անկեղծ լինեմ, հացը բնավ չի խանգարում ստեղծագործելուն:
-Ձեր 70-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը նախատեսված էր Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի մեծ ցուցասրահում, մինչդեռ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպվեց: Ինչո՞ւ:
-Այն հետաձգվել է, քանզի չափազանց պատասխանատու բան է անհատական, այն էլ հոբելյանական ցուցահանդեսը նկարիչների միությունում: Եվ ահա նման լոկալ ցուցադրությունները հիանալի առիթ են ի մի գալու, արվեստասերների և գործընկերների տպավորությունները հաշվի առնելու և վերջնական հայտ ներկայացնելու: Իսկ նկարիչների միությունում տեսանելի ապագայում ես անպատճառ կներկայանամ անհատական ցուցահանդեսով:


Ճեպազրույցը՝
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ