Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ․ ԼՂ ՊՆ

Անցած մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ․ ԼՂ ՊՆ
16.07.2017 | 01:56

Հուլիսի 9-15-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 500 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում հրաձգային զինատեսակներից բացի կիրառելով նաև 82- միլիմետրանոց ականանետներ ու հաստոցավոր ավտոմատ նռնականետներ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:

Դիտվել է՝ 6704

Մեկնաբանություններ