Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բա մեր ներսի «վոլոդինների՞ն» ինչ անենք

Բա մեր ներսի «վոլոդինների՞ն» ինչ անենք
18.07.2017 | 00:25

Այսօր քաղաքական գործիչներն իրար հերթ չտալով արձագանքում էին ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը: Ողջ համացանցը ևս ողողված էր այդ հայտարարության շուրջ մեկնաբանություններով: Իսկ ռուս պաշտոնյան ԱԺ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր Հայաստանի իշխանություններին երկրում օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:


Իհարկե, ըմբոստացումը տեղին էր, բայց կա առավել օբյեկտիվ մոտեցում: Հայտնի ֆիլմի հանգույն «Ո՞Ւմ վրա ես ջղայնացել, Ավագ քեռի»: «Աշխարհի»: Հիմա ո՞ւմ վրա եք ջղայնացել: Ռուսաստանի՞: Իսկ դու ի՞նչ ես արել, որ քեզ հետ այդպես չխոսեն: Նույն խիստ հայրենասիրական պաթոսով ըմբոստացող քաղաքական գործիչներն ու իշխանության ներկայացուցիչները (հատկապես նրանք, ովքեր ՌԴ մեկնած պատվիրակության մեջ են եղել ու կարծես արդարանում են, թե իրենք հակադարձել են Վոլոդինին), ի՞նչ են արել, որ Հայաստանն այնքան հզոր լինի, որ նրա հետ նման արհամարհական տոնով ու ցինիկաբար չխոսեն: Ասել է` մենք ենք թույլ տվել, որ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան նման «ոտնձգություն» անի մեր պետության հանդեպ: Օտարն ամենևին մեղավոր չէ քո այսօրվա վիճակի համար, ու նա խոսում է իր պետության շահերից, ինչը խիստ տրամաբանական է:


Այնպես որ, մինչ ազգովին որևէ օտարի «ցեխը կոխելը» (չնայած ռուս պաշտոնյան լրիվ արժանի է նման վերաբերմունքին), մի հատ մեր ներսը նայենք: Քի՞չ մարդ ու քի՞չ հայտարարություններ կամ արարքներ կան, որոնց համար կարելի է ոչ միայն մեր ներսի «վոլոդիններին» (ինչ էլ անուն է) «ցեխը կոխել», այլև կախաղան հանել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ



Դիտվել է՝ 12259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ