Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալեքսանդր Արզումանյանին դեսպան նշանակելու կապակցությամբ

Ալեքսանդր Արզումանյանին դեսպան նշանակելու կապակցությամբ
18.07.2017 | 09:12

Շատ քննարկված և քննադատված թեմա է, բայց ասեմ. Ալեքսանդր Արզումանյանը անկախ Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող դիվանագետներից է՝ 1992 թվականից։


ԱՄՆ-ում Հայաստանի առաջին և միակ գործերի ժամանակավոր հավատարմատարն է եղել, միաժամանակ լինելով ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ինչը բացառիկ երևույթ է։ Պատկերացրեք, շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Նյու Յորքից գնալ Վաշինգտոն և հետ գալ՝ սպասարկելով երկկողմ և բազմակողմ ձևաչափեր թիվ մեկ պետության և թիվ մեկ միջազգային կառույցի հետ։ Անկախ Հայաստանի արտաքին գործերի երրորդ նախարարն է եղել։ Եվ, վերջապես, ուրախ եմ, որ այս տրամաչափի գործիչները վերադառնում են Հայաստանի դիվանագիտական ճակատ։ Պատկերացրեք, որքան օգտակար կլիներ, ասենք նույն Ռուբեն Շուգարյանի կամ Արմեն Բայբուրդյանի վերադարձը։ Հասկանանք նաև, որ քաղաքական գործիչն ու դիվանագետը տարբեր հարթություններ են։ Տարբեր են նաև նրանց գնահատականները որպես դիվանագետի կամ քաղաքական գործչի։


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ

Դիտվել է՝ 12067

Մեկնաբանություններ