Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նպատակն է մարդկությանը իր հետևից տանել դեպի կորուստ

Նպատակն է մարդկությանը  իր հետևից տանել դեպի կորուստ
18.07.2017 | 08:47

Հիմա արդեն չենք լսի. «Նա իր գործի մեջ հոգի է դնում»: Փոխարենը բոլորը հավաստիացնում են. «Այս գործընթացում հնարավորինս նվազեցված է մարդկային գործոնը»:
Մարդկային գործոն ասելով այսօր հասկացվում են մարդու սխալականությունը, հուզականությունը և սուբյեկտիվությունը:


Մարդկության ճակատագիրը վստահվել է անսխալական, բայց անհոգի, գերճշգրիտ և ճշմարտությունը չճանաչող սարքերին:
Երբ տարիներ առաջ համակարգիչները ներդրվեցին սոցիալական ոլորտում, մարդիկ ի պատասխան իրենց մերժվելու կամ որևէ սոցիալական գործընթացից դուրս մնալու վերաբերյալ հարցումներին, լսում էին, իրենց միամիտ պատկերացմամբ, անառարկելի մի հիմնավորում. «Համակարգիչն է այդպես որոշել, համակարգիչն է ընտրել, մենք մեղավոր չենք, ի՞նչ անենք»:
Ոչ մեկի մեջ չէր ծագում այն, թվում է՝ բնականորեն ենթադրելի հարցը, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ համակարգիչը, որ օժտել են այդքան լիազորություններով: Շատերը նույնիսկ մեծ ցնծությամբ ընդունեցին համակարգչի ինքնակալությունը՝ որպես չինովնիկների կամայականություններից և թղթաբանություններից խուսափելու և ազատվելու միջոց՝ չկասկածելով անգամ, որ համակարգիչների գործունեության հիմքում ևս մարդկային գործոնն է՝ տաղանդավոր ծրագրավորողների՝ աշխարհի մեծերի կողմից վերահսկելի և կառավարելի հմտությունները: Սկսեցին մեր երկրում էլ փորել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի հիմքերը և, անտեղյակ կամավոր կալանավորների թվի աճի համեմատ ու նրանց ներգրավմամբ, նաև՝ կարգավորել ենթակառուցվածքները:


Էլեկտրոնային համակարգի ներդրումը և այդ համակարգում որևէ նորարարություն հոգու ուծացմանը տանող ճանապարհ են իրենց հանգրվաններով: Եթե մենք այդ ճանապարհի վրա ենք, ուրեմն վտանգված ենք, անկախ այն բանից, թե հատկապես որ հանգրվանին ենք հասել: Մարդկային գործոնը միջանկյալ մի բան է աստվածային և սատանայական ներգործությունների միջև և, կախված դրանցից որևէ մեկին ենթակայությունից, այն ստանում է դրական կամ բացասական բնույթ, որակ կամ գործակից: Բացարձակ տեխնոկրատիայի վտանգի հեռանկարով՝ կարևոր է մարդկային գործոնի պահպանումը՝ բացառելով չարի ներգործությունը: Ալիքային գենետիկայի բնագավառում առաջնային մասնագետ Պյոտր Գարյաևի կատարած բացահայտումները թույլ են տալիս պարզել «գազանի դրոշմի» կիրառման մեխանիզմները: Այդ դրոշմը կամ գծային կոդը, ըստ էության, մարդուն ենթարկում է ներքին գենետիկ մուտացիաների և վերածում արտաքին մանիպուլյացիաներին ենթակա անզոր ու անպաշտպան բիոռոբոտի. մարդը դադարում է մարդ լինելուց, ինչով էլ, փաստորեն, զրկվում է Աստծո շնորհից և խնամքից: Եվ պատահական չէ, որ այդ՝ փաստացի հոգին ուծացնող համակարգը մարդուն պարտադրվում է հենց խնամատարության պատրվակով, իբր դրդված նրա բարօրության մասին մտահոգությունից:


Աստված մարդուն ստեղծեց անձնիշխան կամքով, որպեսզի բարու ընտրությունը բռնի չլինի. Աստված Սեր է, իսկ սերը ոչ թե պարտադրում է, այլ միայն՝ հորդորում: Սատանան գիտի, որ ոչ ոք ինքնակամ չի ընտրի չարը, այդ պատճառով էլ ջանք չի խնայում նախ չարը քողարկելու, ապա և այն մարդկանց պարտադրելու՝ ճնշելով և ընկճելով մարդու ազատ կամքը, դնելով նրան անելանելի կացության մեջ, թողնելով միայն խղճուկ լինելու գիտակցությունը:
Թեև սատանան կամենում է պաշտվել մարդու կողմից՝ իր փառասիրությանը հագուրդ տալու համար, սակայն քանի որ գիտի իր վերջնական կործանման մասին, նպատակն է մարդկությանը իր հետևից տանել դեպի կորուստ:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2067

Մեկնաբանություններ