Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աղոթարան

Աղոթարան
21.07.2017 | 00:03

Որ ներեցիր ուրացությունը Պետրոսին, հալածանքները՝ Պողոսին, մեղքերը՝ պոռնկին, զրկանքները՝ մաքսավորին և խաչողներին, որոնք ազատվեցին պատիժներից, և ողորմեցիր բոլորին, Տե՛ր, քանզի բոլորի համար խոնարհվեցիր, աղաչում եմ Քեզ, որ ինձ ևս հասնեն Քո ներման պարգևները: Աստվա՛ծ, Ստեղծի՛չ իմ, Քո հզոր և հատու խոսքով նորոգի՛ր ինձ հոգով և մարմնով:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ