«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ»

«ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ»
21.07.2017 | 04:56

Հուլիսի կեսերին հանկարծ իմացանք, որ հայ զինվորականներն արդեն մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ճիշտ է, ոչ թե Վրաստանում, այլ Ռումինիայում: Բայց այդտեղ էլ են մեր զինվորականները գործակցում Իրանի և Ռուսաստանի հնարավոր ռազմական հակառակորդների հետ: Ավելի ուշ հեռանկարում՝ նաև Չինաստանի: Իսկ Վրաստանում նախատեսված ՆԱՏՕ-ի զորավարժությունները, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, իբր հետաձգվել են օգոստոսի 31-ին: Ես համոզված եմ, որ երկրի հասարակությունը լիիրավ է հարց տալու Հայաստանի իշխանություններին. դուք ինչի՞ եք ձգտում: Դուք որևէ տեղ տեսնո՞ւմ եք Իրանի, Չինաստանի կամ Ռուսաստանի համատեղ զորավարժություններ ՆԱՏՕ-ի հետ: Իսկ ես ահա տեսնում եմ, որ Իրանն ու Չինաստանը վերջին երեք տարում անցկացրել են երեք համատեղ ռազմածովային զորավարժություն, ընդ որում երկուսը՝ Պարսից ծոցում: Տեսնում եմ նաև, որ Իրանի և Ռուսաստանի զինվորականներն ու հատուկ ծառայությունները այնքան սերտորեն են համագործակցում, որ հուլիսի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնվեց»՝ Սիրիայի, Իրաքի ու Հորդանանի սահմանային կցակետում գտնվող Աթ-Թանֆի գոտին զիջեց Ռուսաստանի զինվորական ոստիկանությանը:


Բայց այդ ամենի իսկական ակունքները գալիս են անցած ամսից՝ 2017 թ. հունիսից: Եվ հունիսը մինչև տարեվերջ դեռ շատ անգամ կհիշեցնի իր մասին: Ամենակարևոր ժամանակահատվածն սկսվեց հունիսի 10-12-ին և շարունակվում է մինչ օրս: Իրադարձություններն այնքան շատ էին, իսկ հայտարարություններն այնքան կոշտ ու խորիմաստ, որ անմիջապես ամեն ինչի մասին անհնար է գրել: Բայց ես կփորձեմ Հայաստանի քաղաքացիների համար գոնե մասամբ բացահայտել կատարվածի իմաստը: Եվ այսպես, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հունիսի 10-ին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ բրիֆինգում հայտարարեց, որ «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ ԱՄՆ-ի գլխավորած «կոալիցիայի» պայքարի արդյունք մենք չենք տեսնում»: Ահա ևս մեկ մեջբերում Ռուդսկոյից. «Որպես նպատակ հռչակելով պայքարը միջազգային ահաբեկչության դեմ, «կոալիցիան» հարվածներ է հասցնում սիրիական զորքերին, ԻՊ-ի զինյալներին անարգել բաց է թողնում պաշարված շրջաններից՝ ուժեղացնելով ահաբեկիչների խմբավորումները Պալմիրայի և Դեյր-էզ-Զորի արվարձաններում»: Այսպիսով, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը հավաստել է, որ ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» իր գործողություններով նպաստել է Պալմիրայի և Դեյր-էզ-Զորի արվարձաններում ահաբեկչական կազմակերպությունների ամրապնդմանը: Ավելին, Ռուսաստանի գլխավոր շտաբի հայտարարությունը հիմք է տալիս պնդելու, որ «ԱՄՆ-ի գլխավորած «միջազգային կոալիցիան» պարզապես դավադիր համաձայնության մեջ է ԻՊ-ի ահաբեկիչների հետ: Եվ պատահական չէ, որ հունիսի կեսերին Ռաքքայում քրդերի ճեղքման նախօրեին աշխարհի բոլոր լրատվամիջոցները հաղորդեցին... քաղաքից հենց ամերիկյան ուղղաթիռներով ԻՊ-ի ահաբեկիչների տեղափոխման մասին: ՈՒ հասկանալի է, թե ուր. Թուրքիա և Հորդանան: Որովհետև, երբ ահաբեկիչները փորձել էին փախչել Պալմիրայի կողմը, նրանց տեղնուտեղը «կրակի տակ էին առել» ռուսները (օդից) և իրանցիները (ցամաքում):
Իսկ արդեն հունիսի 12-ին իրանական աղբյուրները հաղորդեցին, որ Իրանի հատուկ ծառայությունները հետապնդել ու ոչնչացրել են մի քանի զինյալ ահաբեկչի, որոնք, ինչպես ենթադրվում է, հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական ակտերի մասնակից են եղել: Հիշեցնեմ՝ այդ ահաբեկչության հետևանքով զոհվեց 17 մարդ, մի քանի տասնյակ մարդիկ էլ վիրավորվեցին: Այդ մասին հաղորդել են Իսլամական Հանրապետության ուժային գերատեսչությունների աղբյուրները՝ Թեհրանից հաղորդել է «France Presse» գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների տվյալներով, նախօրեին երկրի հարավային Հորմոզղանի շրջանում վերացվել էր զինյալների չորսհոգանոց մի խումբ: «Ոչնչացվածներից երկուսը օտարերկրացի են եղել, մյուս երկուսի ինքնությունը ճշտվում է»,- հաղորդել է Իրանի ոստիկանության պետ Ազիզոլլա Մալեքին, ավելացնելով, որ գործողության ընթացքում առգրավվել են զենքի մի խմբաքանակ և ԻՊ-ի դրոշ:


Ես պնդել եմ և պնդում եմ, որ տարածաշրջանում «հանկարծակի» հակաիրանական և հակաշիական կատաղության արմատները գալիս են հենց մայիսի 27-ից: Այսինքն սերտորեն կապված են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Վլադիմիր Պուտինի հեռախոսային խոսակցության, ապա և՝ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ Ռոհանիի հեռախոսային խոսակցության, այնուհետև Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Թեհրան կատարած հեռախոսազանգի հետ: Ի դեպ, երբ Սիրիայի, Իրաքի և ԻՊ խմբավորման հարցի շուրջ Իսրայելի հետ Պարսից ծոցի մի շարք արաբական միապետների կապերի մասին հույժ գաղտնի տեղեկությունների հրապարակումից հետո Կատարի դեմ համախմբվեցին նրանք, ում մերկացրել էին, Ռուսաստանն ու Իրանը անմիջապես օգնություն առաջարկեցին էմիրությանը, որը մտահոգված էր իր ապագայով: Եվ եթե Իրանից Կատար մարդասիրական ու պարենային ապրանքների խմբաքանակներն արդեն ճանապարհին են, ապա, եթե հավատալու լինենք էմիրին, կատարցիներն առայժմ ՌԴ-ի օգնության կարիքը չունեն: Հավանաբար, որովհետև Կատարին «օգնության ձեռք մեկնելու» ցանկություն է հայտնել և նույնիսկ իր զինծառայողներին Կատար է ուղարկել Սիրիայի գծով ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակից Էրդողան էֆենդին: Ինչո՞ւ: Կարճ ասեմ. որովհետև Իսրայելի ու Էրդողանի դաշնակից քուրդ Մասուդ Բարզանին ծրագրել է սեպտեմբերին Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվե անցկացնել, իսկ այնտեղ Քիրկուկի և նրա նավթի ու գազի հանքավայրերի շուրջ գերվիճելի հարց կա: Իսկ թուրքերը «շան հոտառություն» ունեն. քամին ուրիշ կողմ է փչում, ու դրա համար էլ թուրքերը պոչ են խաղացնում: Բացի այդ, թուրքամետ զինյալները սիրիական Էլ-Բաբում հունիսի 11-12-ին փոխադարձ սպանդ սարքեցին, և դեռ հայտնի չէ, Թուրքիայի ձեռքին կմնա՞, արդյոք, նրա հենակետը Սիրիայում, թե՞ ոչ:


Վերադառնանք Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյի հայտարարությանը: Ըստ էության, այն մեղմ է, քանի որ ԻՊ-ին աջակցելու հարցում ԱՄՆ-ին հասցեագրված ուղղակի մեղադրանք չի պարունակում: Բայց բանն այն է, որ Ռուդսկոյից հետո Վաշինգտոնին ուղղված հազար ու մի մեղադրանքով հանդես են եկել երկուսը, և նրանցից մեկը Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինն է: Ամերիկացիները ահաբեկիչներին օգտագործում են Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը բորբոքելու համար՝ հայտարարեց Պուտինը հունիսի 12-ին ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, որի առաջին մասը ներկայացվել է «Showtime» հեռուստաալիքով: Ընդ որում, ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստին», Պուտինը նշել է, որ երբ խնդիրներ ծագեցին Չեչնիայում, Հյուսիսային Կովկասում, ցավոք, ամերիկացիները պաշտպանում էին այդ խմորումները:

«Եվ հիմա ես ձեզ կասեմ, իմ կարծիքով, կարևոր բան. մեր մեջ ձևավորվել է այն միանգամայն անանց ու կայուն կարծիքը, որ մեր գործընկեր ամերիկացիները խոսքով հանդես են գալիս ի պաշտպանություն Ռուսաստանի, խոսում են համագործակցելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում, բայց իրականում այդ ահաբեկիչներին օգտագործում են Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակը բորբոքելու համար»,- ասել է ՌԴ նախագահը: Նա հավելել է, որ «սառը պատերազմը» պատմության գիրկն է անցել, և Ռուսաստանը թափանցիկ հարաբերություններ ունի ամբողջ աշխարհի հետ, այդ թվում՝ ԱՄՆ-ի: «Եվ, իհարկե, մենք ակնկալում էինք աջակցություն, սակայն դրա փոխարեն տեսանք, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հենց ահաբեկիչներին են աջակցում», ավելացրել է Ռուսաստանի առաջնորդը: Ինչպես տեսնում ենք, Պուտինի խոսքերում էլ ուղղակի չի մատնանշվում, թե ԱՄՆ-ը մասնակցում է ԻՊ-ի հակամարդկային «գործունեությանը», բայց իրավիճակը արմատապես և ավելի բարդ ձևով խփում է այլ ուղղությամբ. խոսքն այն ժամանակվա մասին է, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ձեռքին կուտակվել էր ավելի քան բավարար քանակությամբ ապացուցողական փաստաթղթային հիմք այն մասին, որ հենց ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն են (որոնց համար նույն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններն ու հիմնադրամները սոսկ օժանդակ օղակ էին) աջակցել և աջակցում ՌԴ-ում ահաբեկչական պատերազմին, ընդ որում, դատելով աշխարհագրությունից, Պուտինի մեղադրանքներն առնչվում են ոչ միայն Չեչնիային կամ Դաղստանին: Դատելով այն բանից, թե ինչպես էին հենց հունիսյան օրերին հաճախակիացել Էր-Ռիադի ու Կրեմլի շփումները, անգամ սաուդցիներն էին «վատ հոտ զգացել» և ձգտում էին խույս տալ հարվածից:


Հենց նույն օրը, ասես պայմանավորվածությամբ, Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ գեներալ Մուստաֆա Էզոդին հայտարարեց, որ իրենց տրամադրության տակ ունեն փաստաթղթեր, որոնք հավաստում են Վաշինգտոնի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ցուցաբերվող ուղղակի աջակցությունը: «Free-News» նորությունների գործակալության աղբյուր. «Ինչպես ասել է իսլամական հեղափոխության մեր գերագույն առաջնորդը (այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին), մենք ունենք փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք հավաստում են ամերիկյան իմպերիալիզմի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցությունը»: Շտաբի պետի տեղակալի կարծիքով, արաբական աշխարհի տարածքում շարունակվող պատերազմը «մեծամիտ տերությունների» արհեստածին արարմունք է՝ ուղղված Իրանի իշխանությունների տապալմանը:

«ԻՊ-ն ավերել է իսլամական երկրներն ու ջարդերի և բախումների ալիք ծնել»,- հավելեց գեներալ Էզոդին: Նշենք, որ Իրանի խորհրդարանի հունիսի 9-ի նիստում խոսնակ Ալի Լարիջանին դատապարտել է Թեհրանում կատարված ահաբեկչական ակտերը, հայտարարելով, որ Վաշինգտոնն է կանգնած աշխարհում կատարվող ահաբեկչական ակտերի մեծ մասի թիկունքում: «ԱՄՆ-ը տարածաշրջանում միացել է ԻՊ-ին»,- հայտարարել է նա ահաբեկչական ակտերի հետևանքով զոհվածների հիշատակի արարողության ժամանակ:
Իսկ հունիսի 13-ին հերթը Իրանի ղեկավար այաթոլլահ Խամենեիինն էր: Նա Միացյալ Նահանգներն անվանեց «ահաբեկչական պետություն», որի հետ Իսլամական Հանրապետությունը հարաբերությունները կարգավորելու ոչ մի հնարավորություն չի տեսնում: Ինչպես հաղորդել է բրիտանական «Reuters» գործակալությունը, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը ԱՄՆ-ին մեղադրել է նաև տարածաշրջանի ապակայունացման մեջ՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ Վաշինգտոնի պայքարը բնորոշելով իբրև «սուտ»: «Դուք (ԱՄՆ-ը) և ձեր գործակալները Մերձավոր Արևելքում անկայունության աղբյուրն եք... Ո՞վ է ստեղծել «Իսլամական պետությունը»: Ամերիկան... Ամերիկացիների համոզմունքը ԻՊ-ի դեմ իրենց պայքարի վերաբերմամբ «սուտ է»,- հայտարարեց Իրանի առաջնորդը երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարության հետ հանդիպման ժամանակ:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5240

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ