Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտին. Անթույլատրելի է մարդկանց ստիպել ոչ մայրենի լեզու սովորել

Պուտին. Անթույլատրելի է մարդկանց ստիպել ոչ մայրենի լեզու սովորել
21.07.2017 | 10:38

Անթույլատրելի է մարդկանց ստիպել լեզու սովորել, որը նրանց մայրենի լեզուն չէ՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մարդուն ստիպել լեզու սովորել, որը նրա մայրենի լեզուն չէ, նույնքան անթույլատրելի է, որքան մակարդակն իջեցնելը ռուսերենի դասավանդման ժամանակ: Սրա վրա եմ հրավիրում Ռուսաստանի Դաշնության շրջանների ղեկավարների հատուկ ուշադրությունը»,- ասել է Պուտինը ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ: Նա նշել է, որ ռուսերենը պետական, ազգամիջյան շփման լեզուն է:

«Ռուսերենը չի կարելի ոչնչով փոխարինել, մեր բազմազգ երկրի բնական, հոգևոր հիմնակմախքն է, պետք է իմանա յուրաքանչյուրը: Ռուսաստանի ժողովուրդների լեզուները Ռուսաստանի ժողովուրդների ինքնատիպ մշակույթի անքակտելի մասն են, այս լեզուները սովորելը Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, կամավոր իրավունք»,- հավելել է Պուտինը:

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ