Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարմազանով. Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով

Շարմազանով. Աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով
21.07.2017 | 10:39

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 20-ին կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայկական ուժերն Արցախից դուրս բերելու հայտարարությանը: Շարմազանովը փաստեց, որ Չավուշօղլուն մի երկրի ներկայացուցիչ է, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, որի խորհրդարանում ազգային փոքրամասնություն ներկայացնող պատգամավորներին ծեծում են, ինչպես 100 տարի առաջ Գրիգոր Զոհրապին, մի պետություն է, որն օժանդակում է Ադրբեջանի հանցագործ, ահաբեկչական քաղաքականությանն Արցախի նկատմամբ:


«Թուրքիան պետք է իր ձեռքերը հեռու պահի արցախյան հիմնահարցից: Թուրքիան անելիք չունի այստեղ, և այդ երկիրը մի օր, ուզի, թե չուզի, պետք է ճանաչի Արցախի Հանրապետությունը, որպես միջազգային սուբյեկտ, որովհետև աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով: Եվ եթե խոսում է օկուպացիայից, պետք է օր առաջ դուրս բերի իր զորքերը օկուպացված Կիպրոսից, որը, ի դեպ, ԵՄ անդամ երկիր է»,- հավելեց Շարմազանովը:

Դիտվել է՝ 3191

Մեկնաբանություններ