Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շարմազանով. Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և Հայաստանում, և Ռուսաստանում, և Արցախում

Շարմազանով. Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և Հայաստանում, և Ռուսաստանում, և Արցախում
21.07.2017 | 10:42

Տարօրինակ և զավեշտալի է, որ ԵՄ անդամ երկիր Լատվիան ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն է մեր տարածաշրջանում. ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի երկու օր առաջ Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ռազմավարական համագործակցության հռչակագրի ստորագրումը: Շարմազանովը շեշտեց, թե Ադրբեջանն այն երկիրն է, որտեղ ժողովրդավարության ազատությունները պահպանված չեն և այդ երկիրը գնում է ավտորիտարիզմի ճանապարհով:

«Որտեղ գնում է ոչ թե ժողովդավարության կառուցում, այլ սուլթանաթ, և որտեղ ոչ ավել, ոչ պակաս երկրի նախագահն իր սիրելի տիկնոջը նշանակում է առաջին փոխնախագահ: Սա տարակուսելի է, որովհետև ԵՄ-ն գոնե ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանության ժողովրդավարական արժեքների մարմնավորում է, և զարմանալի է այդ արժեքները դավանող երկիրը կնքում է նման համաձայնագիր ավտորիտար պետության հետ»,-ասաց Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը շարունակեց` ասելով, թե շատ ավելի զավեշտալի է, որ Լատվիայի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտարարություններ են արել՝ ԼՂ խնդիրը դիտարկելով Ադրբեջանի ամբողջական քաղաքականության շրջանակներում: «Նախ նրանց այդ հայտարարությունը հակասում է ԵՄ-ի պաշտոնական հայտարարությանը: ԵՄ ներկայացուցիչները, մասնավորապես տիկին Մոգերինին մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե խնդրը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափով, երեք հավասարազոր սկզբունքների հիման վրա, որտեղ ինքնորոշման իրավունքն ունի լուրջ դերակատարում»,- ասաց նա: Այնուհետև դիմելով իր լատվիացի գործընկերներին՝ նշեց. «Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, դուք ո՞նց առաձնացաք Խորհրդային Միությունից: Լատվիացիներին ադա՞թ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և Լատվիայում, և Լիտվայում, և Հայաստանում, և Ռուսաստանում, և Արցախում: Մենք պետք է վերանանք կրկնակի ստանդարտներից»:
Որպես Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար նա լատվիացի գործընկերներին հուշեց, որ ինքնորոշման իրավունքը, եթե չգործեր, այսօր Լատվիան անկախ պետություն չէր լինի, դրա համար չպիտի գնալ կրկնակի ստանդարտների ճանապարհով:

«Պետք է պաշտպանենք ԵՄ-ի պաշտոնական տեսակետը, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը հստակ վերջական սկզբունքն է»,- եզրափակեց նա:

Դիտվել է՝ 3912

Մեկնաբանություններ