Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ երկարաձգված անձնագրով վիզա տրամադրելու մասին

ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ երկարաձգված անձնագրով վիզա տրամադրելու մասին
21.07.2017 | 17:49

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է.

Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում:

Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են:

Դիտվել է՝ 3730

Մեկնաբանություններ