Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հանդիպում է փնտրում, բայց չեն ընդունում

Հանդիպում է փնտրում, բայց չեն ընդունում
25.07.2017 | 09:42

Օրերս Ծաղկաձորում անցկացված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ժամանակ «հայտնություն» է եղել: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո նիստերի դահլիճ ոտք չդրած, բոլորից «թաքնվող» Իշխան Զաքարյանը ներկա է եղել այդ մրցույթին: Որոշ տեղեկություններով, ՎՊ նախկին ղեկավարը ԱԺ նիստի առաջին օրը, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ պատգամավորների առջև, եկել է խորհրդարան, սակայն նիստերի դահլիճ չի մտել, հարմար պահի է սպասել` նախագահի հետ հանդիպելու, սակայն բախտը չի ժպտացել, Սերժ Սարգսյանն արագ հեռացել է` նրան րոպե անգամ չհատկացնելով: Դրանից հետո, նույն աղբյուրների պնդմամբ, Իշխան Զաքարյանը տարբեր մարդկանց է «մեջ գցել», որպեսզի հանդիպում կազմակերպի երկրի ղեկավարի հետ, բայց ջանքերը կրկին զուր են անցել: Փաստորեն, այսքան ժամանակ Զաքարյանը Սարգսյանի հետ հանդիպելու հույսը չի կորցրել, և հազիվ թե սպորտի հանդեպ անհագուրդ սերն էր պատճառը, որ ՎՊ նախկին ղեկավարը մասնակցել է ծաղկաձորյան մրցույթին:


Տրամաբանական հարց է առաջանում` այդ ինչպե՞ս է, որ սպորտային միջոցառմանը Իշխան Զաքարյանը ներկա լինելու ժամանակ ունի, իսկ իր բուն պարտականությունն իրականացնելու համար րոպե իսկ չունի: Գոնե կարող էր գալ ու, ինչպես շատերը, առաջին տասնհինգ րոպեն ներկա լինել նիստերին, կոճակ սեղմեր ու «թռներ»: Չէ՜, նա առավել կարևոր գործ ունի, նախ պետք է ապագայի մասին պայմանավորվածություն ձեռք բերի, ինչը, ինչպես երևում է, դժվար է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում նրա պարագայում:
Մրցույթին ներկա մեր աղբյուրը փոխանցեց, որ ողջ միջոցառման ժամանակ Իշխան Զաքարյանն ամեն կերպ ցանկացել է գոնե նախագահի հայացքին արժանանալ, պատեհ պահ գտնել ու նրա առաջ հայտնվել: Չնայած նույն սեղանի շուրջ են նստած եղել իշխող վերնախավի մի քանի ներկայացուցիչներ և Իշխան Զաքարյանը, սակայն նախագահն ակնհայտ արհամարհական պահվածք է ունեցել վերջինիս հանդեպ: Այս անգամ ևս հանդիպում չի եղել, չնայած, բոլորի աչքից հեռու մի քանի րոպե նախագահը գուցե և «բաշխել» է Իշխան Զաքարյանին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 11160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ