Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիայի դեպի Արևելք շրջադարձը հնարավոր է կասեցնել

Թուրքիայի դեպի Արևելք շրջադարձը հնարավոր է կասեցնել
26.07.2017 | 10:01

Թեպետ վաղուց էր ակնհայտ, որ Թուրքիան սկսել է պոկվել իրեն Արևմուտքում պահող խարիսխից ու շրջվում է Արևելք, միայն հիմա է հասկանալի՝ ինչպես Թուրքիայի անկայունությունը տարածվում է քաոսի մեջ մխրճված տարածաշրջանի վրա: Էֆեկտն ավելի է մեծանում, որովհետև ԵՄ-ն կենտրոնացած է ներքին խնդիրների վրա, իսկ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփը քաղաքական կյանքը գլխիվայր է շրջել՝ Financial Times-ում գրում է Դևիդ Գարդները: Թուրքիան վիճում է Գերմանիայի հետ, Թրամփը խթանեց Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի քանի երկրների ու Թուրքիայի դաշնակից Կատարի հարաբերությունների ճգնաժամը: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան հենվում են սիրիացի քրդերի միավորման վրա ԻՊ-ի դեմ պայքարում Սիրիայում ու Իրաքում, իսկ հետևանքը կարող է լինել, որ ՆԱՏՕ-ն զրկվի Ինջիրլիքի թուրքական ավիաբազայից:


Զայրացած արևմտյան դաշնակիցների հետ վեճերից քրդերի պատճառով՝ Թուրքիան մարտավարական ալյանսի գնաց Ռուսաստանի ու Իրանի հետ և նրան ավելի ու ավելի են հրում այս երկրների գիրկը: Կատարի ճգնաժամը մեկուսացնում է Անկարային սուննիական ճամբարից և կարող է թուլացնել՝ միաժամանակ բարձրացնելով ներքին անկայունության ռիսկը Թուրքիայում: Ի՞նչ կլինի, եթե Իրանը կամ Սաուդյան Արաբիան, որ արդեն տարածաշրջանում պատերազմում են իրար դեմ ուրիշի ձեռքերով՝ շիաների ու սուննիների միջև իշխանության համար պայքարելով, վճռեն և այս պղտոր ջրերում ձուկ որսալ: Երբեմն թվում է, որ Արևմուտքը հաշտվել է Թուրքիայի կորստի հետ՝ հետևելով ինչպես է անհետանում եվրասիական սարդոստայնում, որ նրա համար հյուսում է պուտինյան Ռուսաստանը: ԵՄ-ն էլ ունի մեղքի իր բաժինը. դեռ 10 տարի առաջ ԵՄ որոշ երկրներ խոչընդոտում էին Թուրքիայի մուտքը իրենց Միություն: Եթե ԵՄ-ն և Թուրքիան ավելի սթափ գնահատեն իրավիճակը, գուցե, դեռ կընկալեն պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության արժեքը, նաև՝ ԵՄ-ի առավել ակտիվ մասնակցության արժեքը քրդական խնդրի լուծման մեջ, որը Թուրքիան համարում է սպառնալիք իր գոյությանը: Թուրքիայի ԵՄ անդամակցության տարբերակը չի քննարկվում, բայց Բրյուսելը պետք է արմատապես նորացնի Թուրքիայի հետ մաքսային միությունը՝ նրա կանոնները կարող են ամրապնդել Թուրքիայում խարխլված օրենքի գերակայությունը:
Դևիդ ԳԱՐԴՆԵՐ, Financial Times


Հ.Գ. Գերմանիայի հետ հարաբերությունների վատացումը դեռ չի նշանակում, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից իսպառ: Բեռլին-Անկարա վեճում Էրդողանը կամակոր տղայի պես է իրեն պահում, որ ինչ ստանում է, ասում է՝ էլի տվեք, քիչ է, իսկ ինքն ուզում է ուրիշի տանը իրեն տանտեր զգալ: ԵՄ-ին Թուրքայի անդամակցությունը կամ անցյալ է, կամ ապագա, բայց ոչ ԵՄ-ն, ոչ Անկարան չեն գնա հարաբերությունների վերջնական խզման՝ դա կողմերից ոչ մեկին պետք չէ՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական նկատառումներով: Ի վերջո, ԵՄ-ն Էրդողանին պետք է Ռուսաստանից ավելի շատ ստանալու համար, ինչպես Ռուսաստանը՝ ԵՄ-ին շանտաժելու համար: Դա շատ հարմար դիրք է: Բայց կարող է գալ պահ, որ խաղն արդեն գինը կորցնի և այդ պահը կարող է համընկնել Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամկետի հետ, երբ Էրդողանը ստանալու է իր ցանկացած նախագահական կառավարումը և միանձնյա իշխանությունը: Իսկ գուցե ոչ: Բռնությունների ու դատավարությունների ալիքի վրա որքան հնարավոր է իշխանության գալ, նույնքան՝ կորցնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ