Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ստում է
26.07.2017 | 10:19

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվությունը, թե իբր հայկական ուժերի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորում է ստացել զինծառայող Մուրազ Բաբակիշիևը, հերթական ապատեղեկատվություն է: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ:

Ադրբեջանական քարոզչամեքենան աշխատում է իր ոճով՝ փորձելով ապատեղեկատվություն տարածելով մոլորության մեջ գցել ինչպես իր, այնպես էլ միջազգային հանրությանը: ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով ոչ միայն չեն կիրառել անօդաչու թռչող սարքեր, այլև շարունակում են խստիվ հետևել հրադադարի պահպանման ռեժիմին:

Դիտվել է՝ 10082

Մեկնաբանություններ