Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը

Վարկային միջոցներ ներգրավելու նպատակով «Տաշիր Կապիտալը» մտադիր է գրավադնել ՀԷՑ-ի 69,9 տոկոսը
27.07.2017 | 00:59

«Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն և խնդրել է կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9999594 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար։ ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածով կհաստատվի ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և կհանձնարարվի ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:


Համաձայնությունը ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն՝ եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով կբացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ