Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանը վերջինն է, որ կարող է քարոզ կարդալ Իսրայելին

Էրդողանը վերջինն է, որ կարող է քարոզ կարդալ Իսրայելին
27.07.2017 | 01:03

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վերջինն է, որ կարող է քարոզ կարդալ Իսրայելին՝ ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ Տաճարի լեռան մոտ իրավիճակի մասին Էրդողանի մեկնաբանությունների առթիվ, փոխանցում է AP-ը։ Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարություններն անվանել է «ցնորային, անհիմն ու խեղաթյուրված»։ «Էրդողանը վերջինն է, որ կարող է քարոզ կարդալ Իսրայելին»։ Թուրքիայի նախագահը ասել էր, որ Իսրայելը «օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարը որպես պատրվակ Ալ Աքսա մզկիթը մահմեդականներից խլելու համար»։

Իսրայելը տեղադրել էր մետաղորսիչներ Երուսաղեմի տաճարի սահմաններին, որը սրբազան է թե մահմեդականների, թե հրեաների համար՝ պատասխանելով այն հարձակմանը, որի հետևանքով երկու ոստիկան էր զոհվել։ Սակայն բողոքների պատճառով որոշել են հանել և փոխարինել «առաջադեմ տեխնոլոգիաներով», որոնք ենթադրաբար բարձր թողունակության տեսախցիկներ են։

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ