Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սթրիթ արթի միջոցով գեղեցկացնում են համայնքները և բարեկարգում էկոտուրիստական կենտրոնները

Սթրիթ արթի միջոցով գեղեցկացնում են համայնքները և բարեկարգում էկոտուրիստական կենտրոնները
27.07.2017 | 11:44

Արենի, Կուրթան, Աղձք, Հաղարծին, Խնձորեսկ, Ուրցաձոր համայնքների զբոսաշրջային վայրերում այսուհետև զբոսաշրջիկներին կդիմավորեն պատկերազարդ նկարները։ Դրանք արվել են համայնքների երիտասարդների ջանքերով «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական հասարակական կազմակերպության «Քայլ առ քայլ դեպի գունեղ ապագա» խորագրով ծրագրի շրջանակներում։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Ծրագրի համակարգող Ռուզաննա Մանյան նշում է, որ իրենց նախաձեռնության նպատակն է սթրիթ արթի կիրառման միջոցով գեղեցկացնել համայնքները՝ այդպիսով խթանելով զբոսաշրջության զարգացմանը գյուղական բնակավայրերում։


Ծրագրի շրջանակներում նախ հանդիպումներ են կազմակերպվել տեղի երիտասարդների հետ։ Փորձագետ, նկարիչ Մարիամ Մուղդուսյանը խոսել է սթրիթ արթի մասին՝ այն ներկայացնելով նաև որպես այլընտրանքային գործիք տուրիստական, մասնավորապես, էկոտուրիստական կենտրոնների բարեկարգման, գեղագիտական տեսքի ապահովման համար։ Տեսական գիտելիքներից հետո երիտասարդներն անցել են գործնական աշխատանքի և նկարազարդել ընտրված պատերը, որոնք էկոտուրիստական կետի ճանապարհին են կամ մուտքի մոտ։
Տարբեր համայնքներում տարբեր պատկերներ են ստացել։ Աղձքում պատկերվել է սեր սփռող կին, Ուրցաձորում ներկայացված է նոր, գունավոր աշխարհը բացահայտող երիտասարդ, Հաղարծնի մուտքին նկարված է աղջկա գեղեցիկ թռիչքը և այլն։
Ծրագրի ամփոփիչ փուլում պատրաստվում են բացիկներ (postcard)՝ համայնքների անուններով և կատարված նկարազարդումներով։ Բացիկները՝ յուրահատուկ այդ այցեքարտերը, կտրամադրվեն մասնակից համայնքների պետական և ոչ պետական կառույցներին։ Բացիկների տարածումը կնպաստի գյուղական համայնքներում էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներ գրավելու տեսանկյունից:

Դիտվել է՝ 2935

Մեկնաբանություններ