Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում. «Վճարեք հարկերը» ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում

ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում. «Վճարեք հարկերը» ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում
27.07.2017 | 16:13

Անբարեխիղճ տնտեսվարողները պետք է վճարեն առաջին կիսամյակում չվճարված հարկերը. ՊԵԿ-ը ստուգումների նոր փուլ է սկսում:

Այս առնչությամբ, ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ հանդիպումներ են սկսվել հարկային տեսչությունների բոլոր ծառայությունների հետ, որոնց նպատակն է ամփոփել հարկային ստվերի վերհանման եւ կրճատման ուղղությամբ առաջին կիսամյակի արդյունքներն, այդ թվում՝ նախանշելով այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն առաջիկա 6 ամսվա ընթացքում:
Նախորդ ամիսներին ստվերի գնահատմանն ուղղված անհատական վերլուծությունների արդյունքում կոմիտեն առանձնացրել է ռիսկային հարկ վճարողներին, որոնք առաջիկայում կլինեն ՊԵԿ-ի դիտակետում: 100մլն եւ ավելի շրջանառություն ունեցող ռիսկային տնտեսվարողներին կոմիտեն հորդորում է վճարել հունվարի մեկից հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում չվճարված հարկերը. «Առաջարկելու ենք, որպեսզի հարկ վճարողները կամավոր ներկայացնեն ճշտված հաշվարկներ եւ վճարեն նախորդ 6 ամսվա ընթացքում չվճարված հարկերը:


Հակառակ դեպքում, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կազմելու ենք համապատասխան հաշվարկներ՝ ներառելով նաեւ հարկերից խուսափելու համար նախատեսված տույժ-տուգանքները եւ ուղարկելու ենք իրավական գնահատական տալու, իսկ հիմքերի առկայության դեպքում՝ նաեւ քրեական գործեր հարուցելու»,-մատնանշել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյան:
Մինչեւ 100 մլն շրջանառություն ունեցող ռիսկային հարկ վճարողների նկատմամբ ՊԵԿ-ի գործիքակազմն այլ է:


Կարեն Բրուտյանի խոսքով՝ այս դեպքում կոմիտեն հետեւելու է շուկաների օրինաչափություններին՝ հարկային իմաստով. «Օրինաչափություններից շեղվողներին առաջարկելու ենք նվազեցնել հարկային ռիսկերը, առաջարկներին չհետեւելու դեպքում հսկողական գործիքների միջոցով ստիպելու ենք: Մեր գործողությունների հիմնական ուղերձն այն է, որ բոլորը պետք է վճարեն բոլոր հարկերը»: Ի տարբերություն ռիսկային հարկ վճարողների՝ բարեխիղճ տնտեսվարողները մտահոգվելու առիթ չպետք է ունենան: Առաջիկա ամիսներին ՊԵԿ վարչարարության հիմքում նաեւ օրենսդրական սողանցքների՝ իրական հարկային պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն ընձեռող իրավական մեխանիզմների բացառումն է:

Դիտվել է՝ 2222

Մեկնաբանություններ