«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցը Վրաստան

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցը Վրաստան
27.07.2017 | 22:48

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը այցելելու է Վրաստան: Վարչապետի գնահատականով՝ Մայք Փենսի այցը Վրաստանին ԱՄՆ-ի աջակցության նշանակալից ապացույց է:

«Կարծում եմ՝ շատ կարճ ժամանակահատվածում մենք շատ սերտ հարաբերություններ հաստատեցինք ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ, ինչը շատ կարևոր է մեր ռազմավարական գործընկերության համար»,- ասել է Կվիրիկաշվիլին: Հուլիսի 30-ից Վրաստանում մեկնարկնելու են ՆԱՏՕ-ի «Noble Partner 2017» զորավարժությունները, ակնկալվում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահը ներկա կգտնվի զորավարժությունների բացմանը:

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ