Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վասիլի Նեբենզյան նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Վասիլի Նեբենզյան նշանակվել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ
27.07.2017 | 22:49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօրվա հրամանագրով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վասիլի Նեբենզյան: Նոր նշանակման կապակցությամբ նա ազատվել է փոխարտգործնախարարի պաշտոնից:


ՄԱԿ-ում Ռուսաստանի նախկին ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի հանկարծակի մահից հետո նրան անցած փետրվարից փոխարինում էր Պյոտր Իլյիչովը:
ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի ԱԽ-ում ՌԴ նոր ներկայցուցիչ 55-ամյա Վասիլի Նեբենզյան տարբեր պաշտոններ է ունեցել ԱԳՆ-ում:

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ