Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել

Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել
27.07.2017 | 22:51

Թուրքական բանտից փախուստի դիմած հայազգի հայտնի լեզվաբան, հրապարակախոս Սևան Նիշանյանը Հունաստանում ժամանակավոր կեցության իրավունք է ստացել: Հունաստանի ապաստան տրամադրելու գրասենյակը նրան իրավունքը տվել է վեց ամսով: «Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ»՝ ասել է Նիշանյանը:


2014-ին նա 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ Իզմիրի Շիրիջե գյուղում գտնվող սեփական այգում «ապօրինի» շինարարություն կատարելու մեղադրանքով: Տարիներ շարունակ Նիշանյանին ազատ արձակելու կոչեր հնչեցող մտավորականները պնդում են, որ նրան ազատազրկել են թուրքական իշխանություններին և պաշտոնական պատմագրությունը քննադատելու համար: 2008-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Նիշանյանի «Սխալ Հանրապետություն կամ 51 հարց Քեմալիզմին և Աթաթուրքին» գիրքը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը՝ նշելով, որ ժամանակակից թուրքական պետությունը հայերի, հույների և ասորիներին ցեղասպանությունների հետևանք է:

Դիտվել է՝ 2143

Մեկնաբանություններ