«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է Հայաստանում նոր ծրագրերի

Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է Հայաստանում նոր ծրագրերի
27.07.2017 | 22:52

Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) պատրաստակամ է շարունակելու Հայաստանի կառավարության հետ փոխշահավետ գործակցությունը համատեղ նախանշված ուղղություններով և կյանքի կոչելու նոր ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը՝ հայտարարել է ԵՆԲ փոխնախագահ Վազիլ Հուդակը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ:

Արդյունավետ գնահատելով ԵՆԲ-ի հետ համագործակցությունը՝ վարչապետը կարևորել է էներգետիկայի, տրանսպորտի, ջրամատակարարման, կոշտ թափոնների կառավարման ոլորտներում և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացումը: Կարապետյանն անդրադարձել է տարբեր բնագավառներում Հայաստանի կառավարության բարեփոխումներին, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի համար առավել նպաստավոր դաշտի ձևավորմանը, ներդրումների ներգրավմանը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, մասնավոր հատվածի ուղղակի ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը, անդրադարձել հետագա քայլերին և համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Դիտվել է՝ 2103

Մեկնաբանություններ