Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է պատգամավորների ազգականներին նշանակել օգնականներ

Ֆրանսիայի Ազգային ժողովն արգելել է պատգամավորների ազգականներին նշանակել օգնականներ
27.07.2017 | 22:53

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքին՝ հայտնում է AFP-ն: Արգելքը հետագայում կդառնա քաղաքական և հասարակական կյանքի Էթիկայի մասին օրենքի հոդվածներից մեկը, որն այժմ քննարկվում է Ֆրանսիայի խորհրդարանում: Քաղաքական կյանքի Էթիկայի մասին օրենքի ընդունումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է նախընտրական արշավի ժամանակ: Պատճառը «Պենելոպագեյթ» սկանդալն էր՝ Le Canard Enchaine թերթը տեղեկություններ էր հրապարակել, որ հանրապետականների նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, երկար ժամանակ նրա օգնական է նշանակված եղել Ազգային ժողովում:


Պենելոպան ստացել է մեծ աշխատավարձ՝ չկատարելով որևէ աշխատանք և չհայտնվելով Ազգային ժողովում: Ավելի ուշ պարզվել է, որ Ֆիյոնը նաև որպես խորհրդատուներ ֆիկտիվ աշխատանքի է ձևակերպել իր երկու չափահաս երեխաներին։

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ