«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ադրբեջանական մամուլը կրկին ամեն ինչ աղավաղում է

Ադրբեջանական մամուլը կրկին ամեն ինչ աղավաղում է
28.07.2017 | 00:43

Հուլիսի 18-ին նախագահ Թրամփը Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջարկել է Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունը։
Առաջին, նրա հայրը, Ջոն Հանթսման ավագը, ըստ 1992 թվականի «Նյու Յորք Թայմսի» տեղեկությունների, եղել է Հայաստանում ԱՄՆ-ի առաջին դեսպանի թեկնածու, սակայն երբեք դեսպան չի նշանակվել։ Երկրորդ, վստահ չեմ, որ նա ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց Գյումրու պատվավոր քաղաքացի է` ավագանու 2006 թ. օգոստոսի 20-ի որոշմամբ։


Եվ ամենակարևորը, Թրամփը այս թեկնածությունն ուղարկել է Սենատ, որն էլ կոնսենսուսով է որոշելու, թե արդյոք Հանթսմանը կարո՞ղ է ներկայացնել ԱՄՆ-ը Ռուսաստանում։ Չնայած Հանթսմանը լուրջ հարգանք է վայելում ԱՄՆ-ի քաղաքական շրջանակներում, այդուհանդերձ քննարկումները բուռն են լինելու, հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունները, և ցանկացած դեմոկրատ սենատոր կարող է վետո դնել այս թեկնածության վրա։
ՈՒ այս ֆոնին, ամենահակառուս սենատոր Ջոն Մակքեյնի մոտ գլխուղեղի քաղցկեղ են հայտնաբերում, և նա, հավանաբար, չի մասնակցի Սենատում դեսպանի թեկնածության քննարկմանը։


Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Քաղաքագետ

Դիտվել է՝ 9795

Մեկնաբանություններ