Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Երբ ԱԺ-ն և կառավարությունը ոստիկանությունը դարձնում են քավության նոխազ, իսկ մեզ` ծաղրի առարկա

Երբ ԱԺ-ն և կառավարությունը ոստիկանությունը դարձնում են քավության նոխազ, իսկ մեզ` ծաղրի առարկա
28.07.2017 | 09:31

Ինչ անել, երբ պետական բարձր ատյանները միանգամայն անկեղծորեն ոտան կոխան են դարձնում ողջ հանրապետության ժողովրդի առողջությունն ու արժանապատվությունը: Ընդ որում՝ այս գործընթացը տարիներ է տևում, և շրջանը ամեն անգամ փակվում է աներեր կամայականությամբ: Նման դեպքում, իսկապես, հարց է ծագում՝ ապավինե՞լ Երկնային Տիրոջ միջամտությանը: Գուցե սա է միակ ճշմարիտ ճանապարհը: Բայց քանի որ երկնային ուժերը միջամտում էին երկրային գործերին միայն իրենց համար ընդունելի ժամանակահատվածում, իսկ մեր առողջությունն ու արժանապատվությունը բառացիորեն բռնաբարվում են ամեն օր, թերևս, այժմ դիմենք ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա ուշադրությունը հրավիրելով ներքոնշյալ խելահեղ երևույթի վրա, որին կարող եք ծանոթանալ՝ կարդալով ձեզ ներկայացվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված մեր նամակը և ԱԺ-ից, կառավարությունից և ոստիկանությունից մեզ ուղարկված պատասխանը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
«Իրատես» թերթի
հեղինակ Վրեժ Առաքելյանից
(Երևան, Զաքյան-10)

Դիմում
Հարգարժան նախագահ, հանրապետությունը, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, գտնվում է մի աղետալի և առայժմ անլուծելի թնջուկի ճիրաններում: 2010 թվականից է սկսվել լրագրողական հետաքննությունս «Իրատեսի» էջերում, սակայն սայլը այդպես էլ տեղից չի շարժվում, պատկան-պետական կառույցները շրջանցում են այս գերխնդիրը, այն հետևողականորեն ու կանխամտածված ուղղորդելով դեպի փակուղի: Ամենօրյա հրավառություններն ու ամանորյա պայթուցիկագրոհները վտանգում են հանրային առողջությունն ու ապականում շրջակա միջավայրը: Այս երևույթը կանոնակարգվում է վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով, որը, ըստ էության, խրախուսում է այն: Առաջարկում եմ Ձեզ ծանոթանալ հետաքննության ամփոփագրին և կանխել այս չարաբաստիկ երևույթը վերոնշյալ օրենքի հիմնարար փոփոխությամբ կամ էլ մեկ այլ ճանապարհով... Դրանց գործածումը արգելելով:

21.XII. 2010 թ. Հարգելի պարոն Առաքելյան
ՀՀ նախագահին հասցեագրված Ձեր դիմումը քննարկվել է ՀՀ ոստիկանությունում, որի կապակցությամբ հայտնում ենք, որ հրագործական ապրանքների ապօրինի առևտուրը կանխելու նպատակով ոստիկանության կողմից պարբերաբար անցկացվում են համապատասխան միջոցառումներ:


ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ, գնդապետ Ա. Կիրակոսյան

Դեկտեմբեր, 2011 թ.
Հարգելի պարոն Առաքելյան


Ի պատասխան ՀՀ նախագահին ուղղված Ձեր նամակի, ԱԻ նախարարի 2011-ի մայիսի 20-ի թիվ 63-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ ¥աշխատանքային խմբում են ՀՀ վեց նախարարություններ և Երևանի քաղաքապետարանը, ծանոթ.՝ հեղինակի¤, որն ուսումնասիրել է ՌԴ և եվրոպական երկրների փորձը, ՀՀ 7 օրենքներում մեծածավալ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծեր պատրաստել և ներկայացրել ՀՀ կառավարության քննարկմանը:


ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյան

Նոյեմբեր, 2012 թ.


Հարգելի պարոն Առաքելյան, ի պատասխան ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ պարոն Հ. Աբրահամյանին և ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին ուղղված Ձեր դիմումի, հայտնում եմ, որ հրագործական նյութերի որակին, ներմուծմանը, վաճառքին և հրավառությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջների կարգավորման գործում խիստ շահագրգիռ է նաև ՀՀ կառավարությունը:
ՀՀ օրենքների թվով 7 նախագծեր քննարկվել են ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2012-ի հունիսի 28-ի նիստում:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյան:

Հ. Գ. ՀՀ կառավարությունում մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտե՝
1. ՀՀ պաշտպանության նախարար
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
3. ՀՀ ոստիկանության պետ
4. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
5. ՀՀ ֆինանսների նախարար
6. ՀՀ արդարադատության նախարար
7. ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

2012 և 2013 թթ. իմ կողմից նամակներ են հղվել ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին: Դրանք մնացել են անպատասխան:
Լրագրողական հետաքննության յոթնամյակում տասնյակ նյութեր են հրապարակվել «Իրատեսում»: Անարդյունք:


2013-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանին նամակ է ուղարկում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նամակում հատկանշված է հետևյալը. «Հրավառության արդյունքում առաջացած աղմուկը բնակչության շրջանում կարող է առաջացնել նյարդային, աղեստամոքսային համակարգերի, ինչպես նաև լսողական ապարատի մի շարք հիվանդություններ»:

2016-ին խնդիրն ուղղորդել եմ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանին: Դարձյալ ոչ մի էական փոփոխություն:

2015-ի նոյեմբերի 13-ին ՀՕ-121 Ն օրենքով հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը, որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, հանված է աղյուսակից:

2016-ի դեկտեմբերին մայրաքաղաքի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը գրավոր դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել` արդյո՞ք հրագործական ապրանքների ապալիցենզավորումը նշանակում է, որ դրանց զանգվածային առևտուրը ապօրինի է: Տիկին Բախշյանը այդպես էլ հանրապետության վարչապետի պատասխանին չարժանացավ: Այս հետաքննության ամփոփագիրն անգամ պարզ հուշում է, որ ինչ-ինչ ուժեր հանրապետությունում ակնհայտ բռնատիրական հեղաշրջում են իրականացրել և հանրության առողջության և արժանապատվության բիրտ ոտնահարման հաշվին ահռելի գումարներ են վաստակում: Բայց մինչև ե՞րբ:

Հարգարժան պարոն Բաբլոյան, կեսգիշերից առաջ և մինչև լուսաբաց մայրաքաղաքն ու հանրապետությունը գտնվում են հրավառական աղմուկի դժոխքում: Եվ այս բազմաչարչար խնդիրը հնարավոր է լուծել ՎԻՎ օրենքում արմատական փոփոխություններ կատարելով կամ այլ եղանակով:
Հարգանքով և լիահույս

Դիտվել է՝ 4131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ