Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ռումինիան և Հունգարիան չեն թույլատրել Ռուսաստանի փոխվարչապետի օդանավի թռիչքը իրենց օդային տարածքով

Ռումինիան և Հունգարիան չեն թույլատրել Ռուսաստանի փոխվարչապետի օդանավի թռիչքը իրենց օդային տարածքով
29.07.2017 | 10:54

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտնել է, որ իր պաշտոնական այցը Մոլդովա չի կայացել, որովհետև Ռումինիայի և Հունգարիայի իշխանությունները չեն թույլատրել իր օդանավի թռիչքը իրենց երկրների օդային տարածքով: Ռոգոզինը երեկ պետք է ժամաներ Քիշնև՝ բանակցելու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նախատեսված էր Ռոգոզինի, Դոդոնի և Մերձդնեստրի առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկիի մասնակցությունը հուլիսի 29-ի տոնակատարությանը՝ Մոսկվայի նախաձեռնությամբ նշվելու է Մերձդնեստրում ռուսական խաղաղապահ առաքելության 25-ամյակը: Սակայն Ռոգոզինը Մոլդովա չի հասել: Նա հայտնել է, որ Ռումինիայի ու Հունգարիայի իշխանությունների արգելքից հետո իր օդանավը փոխել է թռիչքի ուղղությունը և վայրէջք կատարել Մինսկի օդանավակայանում:


Հուլիսի 26-ին Մոլդովայում ՌԴ դեսպանը կանչվել էր ԱԳՆ և պաշտոնապես զգուշացվել էր, որ Մերձդնեստրի միջոցառումը վնաս կհասցնի Ռուսաստանի և Մոլդովայի հարաբերություններին:
Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրը 1990-ին հռչակել է իր անկախությունը Մոլդովայից: Մերձդնեստրում ռուսական ռազմակայան կա:

Դիտվել է՝ 11138

Մեկնաբանություններ