Մոսկվան զգուշացնում է Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին, որ Ղրիմի և Ղրիմի կամրջի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություն դատապարտված է ձախողման՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Կիևը բացահայտորեն պատրաստվում է հարձակման Ղրիմի կամրջի վրա՝ Արևմուտքի ուղղակի և անպատկառ աջակցությամբ»,-շեշտել է նա:                
 

Աշոտ Հովակիմյան. Բաքուն վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ քաղաքականություն

Աշոտ Հովակիմյան. Բաքուն վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ քաղաքականություն
29.07.2017 | 11:08

Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ-ի հետ համագործակցության կարևոր գործիքը՝ կազմակերպության երևանյան գրասենյակը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ քարտուղարության ջանքերին և աջակցությանը, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով՝ հայտարարել է ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ԵԱՀԿ երևանյան գրասենյակին նվիրված ընդունելության ժամանակ:

«Ադրբեջանը Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն»՝ ասել է Հովակիմյանը: Խոսելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի մեկուկես տասնամյակ տևած գործունեության մասին՝ ԱԳ փոխնախարարը նշել է. «Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար: Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում»:


Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկայիս և նախկին ղեկավարների ու անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը, ասել է Հովակիմյանը: «Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման»,- շեշտել է Աշոտ Հովակիմյանը:

Դիտվել է՝ 11206

Մեկնաբանություններ