Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սյունիքում ներդրումների խոստումներն ուժի մեջ են

Սյունիքում ներդրումների խոստումներն ուժի մեջ են
29.07.2017 | 11:09

Սիսիանում արտագնա խորհրդակցություն անցկացրած վարչապետ Կարեն Կարապետյանի հավաստմամբ՝ նախընտրական շրջանում Սյունիքիում արվելիք ներդրումների խոստումներն ուժի մեջ են: Կարեն Կարապետյանն այսօր 4,5 ժամ տևողությամբ դռնփակ քննարկում անցկացրեց Սյունիքի տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների, մարզպետարանի աշխատակիցների հետ: Խորհրդակցությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետը հայտարարեց՝ քննարկել են տարբեր ոլորտներում առկա խնդիրները:


«Խոսել ենք և սեփական եկամուտների, և ջրի, և գյուղատնտեսության մասին: Բոլոր խնդիրներն էլ առաջնային են, չկա խնդիր, որը պետք է առաջինը լուծենք, խնդիրները զուգահեռ պետք է լուծվեն, աղբահանության հարցը պիտի լուծել, գյուղը պետք է զարգանա, բոլորն էլ կարևոր են»,- ասաց Կարապետյանը: Նա անդրադարձավ նաև վերջին շրջանում մամուլում շրջանառվող լուրերին, թե Սյունիքում լարված իրավիճակ է՝ հակասություններ կան մարզպետ Վահե Հակոբյանի և նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցների միջև: «Ես դրան հումորով եմ վերաբերվում»,- այդ առնչությամբ նշեց Կարապետյանը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով էլ՝ մարզում մի քանի խնդիրների առաջնահերթ լուծումը տնտեսական զարգացման նոր հնարավորություններ կստեղծի: «Մենք առաջարկել ենք, որպեսզի կառավարությունն ավելի շատ ուշադրություն դարձնի ճանապարհաշինությանը և ջրամատակարարամանը: Մինչև մենք չունենանք ճիշտ կոմունիկացիաներ, մենք չենք կարող խոսել բիզնես ոլորտում լրացուցիչ միջոցներ նեգրավելու մասին»,- ասաց մարզպետը:

Դիտվել է՝ 11154

Մեկնաբանություններ