Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Կատարի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը

Կատարի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը
29.07.2017 | 11:10

Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուռահման Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել՝ կարգավորելու Պարսից ծոցի ճգնաժամը: Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը համառություն են ցուցաբերում, և ճգնաժամի կարգավորմանն ուղղված քայլեր չեն իրականացնում:

«Անվտանգության խորհուրդը, Գլխավոր ասամբլեան և ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները կոնֆլիկտի կարգավորման մեջ պետք է դեր խաղան»,- հայտարարել է նախարարը:

Դիտվել է՝ 11187

Մեկնաբանություններ