Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը

Թրամփը կստորագրի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը
29.07.2017 | 23:31

Սպիտակ տունը հուլիսի 28-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ստորագրել ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության համար սահմանված պատժամիջոցները խստացնող օրինագիծը: Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատը ձայների 98 կողմ և 2 դեմ հարաբերակցությամբ հավանություն էր տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծին՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի առարկություններին, որից հետո Մոսկվան հայտարարել էր ամերիկացի դիվանագետների դեմ պատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին՝ պահանջել էր մինչև առաջիկա սեպտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատան, Սանկտ Պետերբուրգի, Եկատերինբուրգի և Վլադիվոստոկի գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների քանակը նվազեցնել, հասցնելով 455 մարդու՝ այնքան, որքան ռուսաստանցի դիվանագետ կա ԱՄՆ-ում:


Ռուսաստանի այդ հայտարարությունից ժամեր անց ԱՄՆ-ի պատժամիջոցները վավերացնելու մասին հայտարարությամբ հանդես եկավ Սպիտակ տունը:

Դիտվել է՝ 11034

Մեկնաբանություններ