Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել
29.07.2017 | 23:32

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ասել է, որ Մոսկվան ստիպված է պատասխանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող ԱՄՆ-ի նոր օրինագծին: Հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցում Լավրովն ասել է, որ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցների թիվը կրճատելու Մոսկվայի պահանջը «Վաշինգտոնի թշնամական մի շարք քայլերի հետևանք է»: Սերգեյ Լավրովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանը դեռ պատրաստակամ է նորմալացնելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ և համագործակցել միջազգային կարևոր խնդիրների շուրջ, սակայն դա հնարավոր է միայն հավասարության, փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության սկզբունքների հիման վրա: Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են երկկողմ հարաբերությունների խնդիրների շուրջ շարունակել շփումները:


Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը ասել է, որ արդեն ստացել են Ռուսաստանի կառավարության ծանուցումը: Դեսպան Ջոն Թեֆթը Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ խոր հիասթափություն է հայտնել:

Դիտվել է՝ 10855

Մեկնաբանություններ