Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թրամփը աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել

Թրամփը աշխատակազմի նոր ղեկավար է նշանակել
29.07.2017 | 23:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլիին նշանակել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար: «ՈՒրախ եմ տեղեկացնել, որ ես հենց նոր գեներալ/նախարար Ջոն Քելլիին նշանակել եմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար»,- գրել է Թրամփը: «Նա Մեծ Ամերիկացի է և Մեծ Առաջնորդ: Ջոնը ֆանտաստիկ գործ է արել Ազգային անվտանգության ծառայությունում: Նա այս վարչախմբի իսկական աստղերից մեկն է»,- մեկ այլ գրառմամբ նշել է ԱՄՆ նախագահը: Քելլին նոր պաշտոնում փոխարինելու է Ռեյնս Փրիբուսին, ով հրապարակավ հակասություններ ուներ Թրամփի հանրային կապերի ծառայության նոր ղեկավարի՝ Էնթոնի Սկարամուչիի հետ:


Վերջին շրջանում Թրամփի վարչախմբում մի շարք պաշտոնյաներ են փոխվել, այդ թվում՝ Փրիբուսի հետ ջերմ հարաբերություններ ունեցող աշխատակազմի ղեկավարի օգնական Քեյթի ՈՒելշը, Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը և մամուլի պատասխանատու Մայքլ Շորթը:

Դիտվել է՝ 10777

Մեկնաբանություններ