Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է

Շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է
29.07.2017 | 23:34

Հուլիսի 23-29-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է՝ տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 180 անգամ՝ շփման գծի հյուսիսային ուղղությամբ, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառելով նաև 60- միլիմետրանոց ականանետներ: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Դիտվել է՝ 10886

Մեկնաբանություններ