«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Լևոն Մնացականյան. Ձեռք ենք բերել խոշոր տրամաչափի և արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ

Լևոն Մնացականյան. Ձեռք ենք բերել խոշոր տրամաչափի և արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ
30.07.2017 | 14:24

Վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել՝ ասել է Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանը հյուրընկալված Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

«Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկել կրակային միջոցների համակարգերի հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ»,- ասել է նա` ընդգծելով. «Աշխատել ենք մեր հնարավորությունները ընդլայնել հատկապես տեսադիտարկման աշխատանքների ուղղությամբ, մեր կրակային խոցման միջոցների հնարավորություններն ենք ընդլայնել, եթե նախկինում սահմանափակ պայմաններում ունեինք խնդիրներ, հիմա վստահ կարող ենք ասել, որ անկախ կրակային միջոցից, մենք բոլոր պայմաններում՝ լինի ցերեկ թե գիշեր, կարող ենք արդյունավետ կրակ վարել: Բացի դրանից, ավելացրել ենք մեր ղեկավարման հնարավորությունները, ընդգրկվել է ընդհանուր համակարգի մեջ, ձեռք ենք բերել նոր միջոցներ, ինչպես հետախուզական, այնպես էլ` կրակային: Իրականացվել են այդ բոլոր միջոցների փորձարկումներ, որոնց արդյունքները հուսադրող են, արդյունավետ են, այդ ուղղությամբ մենք քայլերն իրականացնում ենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ համատեղ»,- ասել է Լևոն Մնացականյանը:


Պաշտպանության բանակի հրամանատարն ընդգծել է` հատկապես ուշադրություն է դարձվել հակառակորդի գործողությունների վաղ հայտնաբերման միջոցների վրա. «Դրանք համարում ենք մեր առաջնային գծում զինծառայողների անվտանգության ապահովման հիմնական նախապայմաններից մեկը և հնարավորություն ունենք արդեն նախօրոք իմանալ հակառակորդի հավանական գործողությունների վերաբերյալ, կրակային դիրքերի տեղակայման վերաբերյալ»,- ասել է ՊԲ հրամանատարը:


Անդրադառնալով սպառազինության համալրմանը` Լևոն Մնացականյանը նշել է, որ ձեռք են բերվել արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ. «ՈՒնենք խոշոր տրամաչափի կրակային միջոցներ, որ նախկինում չենք ունեցել, ունենք ավելի հեռահար հակատանկային կրակային միջոցներ, որը նախկինում ունեցել ենք, բայց ոչ բավարար մակարդակով, այդ ամենի հետ մեկտեղ ձեռք ենք բերել նաև արդի տեխնոլոգիաներ պարունակող կրակային միջոցներ: Իրականացվում է անձնակազմի ուսուցում՝ կիրառման հետ համահունչ օգտագործելու համար»,- նշել է Լևոն Մնացականյանը:

Դիտվել է՝ 11391

Մեկնաբանություններ