Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Լևոն Մնացականյան. Ապրիլին ադրբեջանական բանակը միայն հատուկ նշանակության բրիգադից ավելի քան 400 զինծառայող է կորցրել

Լևոն Մնացականյան. Ապրիլին ադրբեջանական բանակը միայն հատուկ նշանակության բրիգադից ավելի քան 400 զինծառայող է կորցրել
30.07.2017 | 14:28

2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի բանակը էլիտար «052 Յաշմա» հատուկ նշանակության բրիգադից միայն 400-ից ավելի զոհ է ունեցել, «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ ՊՆ,ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Իրենց դիակները, որ փոխանակել ենք, եղել է փաստաթուղթ, որտեղ նշված է եղել` «Յաշմա»-ի 052 բրիգադայի 71 կամ 72-րդ խումբը: Դա ենթադրում է, որ «Յաշմա» բրիգադայի 1000-րդ զինծառայողը գտնվել է մարտական գործողությունների շրջանում և ոչնչացվել է: Այսինքն՝ բրիգադան լրիվ կազմով ընդգրկված է եղել հյուսիսային ուղղության մարտական գործողություններում: Չնայած` իրենք հայտարարում են, որ չեն հարձակվել»,- ասել է Լևոն Մնացականյանը:

Նրա խոսքով` այսօր Ադրբեջանում իրականացվում են հատուկ նշանակության բրիգադի վերականգնողական աշխատանքներ. «ՈՒսումնասիրություններ են անցկացնում զորամասերում, միավորումներում, պայմանագրային զինծառայողներից ընտրում են հատուկջոկատայիններ, աշխատում են, որպեսզի վերականգնեն, բայց չեմ կարծում, որ նման կորուստներից հետո մոտ երկու տարվա ընթացքում կարող են իրենք ուշքի գալ: Կարող են համալրել, բայց արդյոք ի վիճակի կլինե՞ն լուրջ խնդիրներ լուծելու»,- ասել է ՊԲ հրամանատարը:

Դիտվել է՝ 11905

Մեկնաբանություններ