«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լևոն Մնացականյան. Ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի

Լևոն Մնացականյան. Ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի
30.07.2017 | 14:30

Ադրբեջանի կողմից սպառազինության գնումներից անկախ` ուժերի հավասարակշռությունը երբևէ չի խախտվել ու չի խախտվելու՝ Հանրայինի «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Բալանսը երբևիցե չի խախտվել ու չի խախտվելու: Բալանսը խախտված է եղել 1992-ին, ու այն ժամանակ իրենք ունեին բացարձակ առավելություն բոլոր զինատեսակներով: Եվ այդ պայմաններում չկարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրները: ՈՒնեցանք այն, ինչ գրանցվեց 1994-ի մայիսին»,- նշել է ՊԲ հրամանատարը:

Նախարարն ընդգծել է` փորձը ցույց է տվել, որ ադրբեջանական բանակն իր զինատեսակների կիրառման արդյունավետության մասով լուրջ խնդիրներ ունի, ինչում համոզվեցինք նաև 2016-ի ապրիլյան գործողությունների Ժամանակ. «Հակառակորդը կիրառել էր լավագույն արդի, ժամանակակից զինտեխնիկան: Կիրառվել են «Սմերչ» համակարգեր, կիրառվել են հրանետային համակարգեր՝ «ТОС-1», կիրառվել են իսրայելական, թուրքական համազարկային «Kasirga» T-300 հրթիռային միջոցները, կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, որոնց մի մասը ճշգրիտ խոցման միջոցներ են: ՈՒնեցել են ընդամենը մասնակի հաջողություն տվյալ ուղղություններում: Դա մեզ հուշում է, որ չնայած ձեռքբերումներին, այնուամենայնիվ, իրենք խնդիր ունեն կիրառման առումով, այդ տեխնիկայի յուրացման առումով»,- նշել է նախարարն ընդգծելով` մեկանգամյա ուսուցումը դեռևս չի նշանակում, որ ստորաբաժանումը կամ զորամասը պատրաստ են զինատեսակը արդյունավետ կիրառել:

«Չեմ կարծում, որ նրանք ի վիճակի են դրանք մինչև վերջ յուրացնելու, արդյունավետ օգտագործելու սահմանային գործողությունների ընթացքում»,- ամփոփել է Լևոն Մնացականյանը:

Դիտվել է՝ 12771

Մեկնաբանություններ