USD482.25
EUR566.07
RUB8.39
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում
31.07.2017 | 10:44

Հուլիսի 31-ից օգոստոսի 4-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:

Հուլիսի 31-ին արևմտյան շրջաններում, երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:


Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +26+31,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +35+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,
Լոռիում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +29+32,
Տավուշում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +30+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +22+27, ցերեկը` +38+39,
Արարատում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +28+33,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +18+23, ցերեկը` +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +29+31,
Արցախում՝ գիշերը` +19+21, ցերեկը՝ +31+34:

Դիտվել է՝ 9768

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ