Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վիգեն Սարգսյանը ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացմանը

Վիգեն Սարգսյանը ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացմանը
31.07.2017 | 10:53

Մերձմոսկվայում հուլիսի 29-ին մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։ «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անցկացվում է 5 երկրների` Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։ Բացմանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75- հոգանոց խմբով։

Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, ՈՒզբեկստանը և Մարոկկոն։ Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայաստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։

Դիտվել է՝ 10851

Մեկնաբանություններ