«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան չի խնդրի

Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապաստան չի խնդրի
31.07.2017 | 10:58

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին իրեն ՈՒկրաինայի քաղաքացի է համարում։ «Ռուսթավի 2»-ին տված հարցազրույցում Սաակաշվիլին ասել է, որ մտադիր չէ այլ երկրից քաղաքական ապաստան խնդրել կամ այլ երկրի քաղաքացիություն ստանալ։ Նա անօրինական է որակել իրեն ՈՒկրաինայի քաղաքացիությունից զրկելու որոշումը և պատրաստակամություն հայտնել պայքարել իրավական դաշտում։ Միխեիլ Սաակաշվիլուն ՈՒկրաինայի քաղաքացիությունից զրկելը հայտնի դարձավ հուլիսի 26-ին։

ՈՒկրաինական TSN գործակալությունը՝ վկայակոչելով միգրացիոն ծառայության աղբյուրները, հայտնել էր, որ Սաակաշվիլին ՈՒկրաինայի քաղաքացիությունից զրկվել է, որովհետև 2015 թվականին քաղաքացիություն ստանալու դիմումում կեղծ տվյալներ էր ներկայացրել` չէր նշել, որ Վրաստանում իրեն առնչվող քրեական գործ է հարուցված: Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ ՈՒկրաինա և շարունակել պայքարը հանուն բարեփոխումների:

Դիտվել է՝ 10430

Մեկնաբանություններ