Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պակիստանի խորհրդարանը օգոստոսի 1-ին նոր վարչապետ կընտրի

Պակիստանի խորհրդարանը օգոստոսի 1-ին նոր վարչապետ կընտրի
31.07.2017 | 11:13

Պակիստանի խորհրդարանը օգոստոսի 1-ին նոր վարչապետ կընտրի։
Պակիստանի գերագույն դատարանը հուլիսի 28-ին պաշտոնազրկեց երկրի գործող վարչապետ Նավազ Շարիֆին՝ «Պանամական փաստաթղթերով» 2016-ին բացահայտված նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն կապերի պատճառով:


Դատավորը հայտարարեց, որ Շարիֆը չի կարող խորհրդարանի անդամ լինել, ինչպես նաև չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Դատարանի որոշումից հետո գործող վարչապետը հրաժարական տվեց։ Նավազ Շարիֆը բազմիցս հերքել է կոռուպցիոն մեղադրանքները:

Դիտվել է՝ 10383

Մեկնաբանություններ