ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մոլդովայում բողոքի ցույցեր են

Մոլդովայում բողոքի ցույցեր են
31.07.2017 | 11:15

Մոլդովայում հարյուրավոր ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել ընտրական օրենսգրքի վիճահարույց փոփոխությունների դեմ: Եվրամիության և Մոլդովայի դրոշներով նրանք հավաքվել էին խորհրդարանի շենքի դիմաց: Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հուլիսի 27-ին խորհրդարանում հաստատվելուց հետո Մոլդովայում մի շարք բողոքի ցույցեր են անցկացվել: Ընդդիմախոսները պնդում են, որ փոփոխությունները համապատասխանում են երկրի երկու մեծ կուսակցությունների շահերին՝ անտեսելով քաղաքական փոքր ուժերին: Նրանք նշում են, որ մինչ փոփոխությունների հաստատվելը, հանրային քննարկումներ չեն կազմակերպվել: Փոփոխությունների կողմնակիցները պնդում են, որ դրանք քաղաքական գործիչներին պարտավորեցնում են ավելի պատասխանատու լինել:


Մոլդովայում երկու խոշոր կուսակցություն կա՝ արևմտամետ իշխող դեմոկրատական կուսակցությունը և ռուսամետ սոցիալիստական կուսակցությունը:
Խորհրդարանական հերթական ընտրությունները Մոլդովայում 2018-ին են:

Դիտվել է՝ 10523

Մեկնաբանություններ