Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը

Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի զորավարժությանը
31.07.2017 | 11:17

Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցում է նաև Հայաստանը:
Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանում, բուն վարժությունները սկսվելու են հուլիսի 31-ից: Բացմանը ներկա էին Վրաստանի վարչապետը, նախագահը, խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարը:


Բացման արարողությանը մասնակցել և ելույթ է ունեցել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին: Նա ասել է, որ զորավարժությունները ուղղված չեն որևէ կողմի դեմ, նպատակ ունեն օգնել Վրաստանին՝ բարձրացնելու սեփական բանակի մարտական պատրաստվածությունը, որի ստորաբաժանումները մասնակցում են միջազգային գործողություններին, այդ թվում՝ Աղֆանստանում: «Այնպես որ այս զորավարժությունները որևէ երկրի դեմ ագրեսիվ ազդանշան չեն»,- ասել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանը: Նման զորավարժություններ Վրաստանում անցկացվում են երրորդ անգամ: Նախորդների համեմատ այս տարվա զորավարժությունները ամենախոշորն են: Noble Partner 2017 զորավարժություններում ներգրաված են 2800 զինծառողներ, 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ ամերիկյան և գերմանական տանկեր, զրահամեքենաներ, ինքնաթիռներ:


«Noble Partner 2017» զորավարժությանը մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ հինգ երկրներ՝ ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Սլովենիա և Թուրքիա, գործընկեր երեք պետություններ՝ Վրաստանը, ՈՒկրաինան և Հայաստանը: «Noble Partner 2017» զորավարժությունները շարունակվելու են մինչև օգոստոսի 12-ը:

Դիտվել է՝ 10469

Մեկնաբանություններ

24 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am