Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հարձակում Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ

Հարձակում Գերմանիայում. կան զոհեր և վիրավորներ
31.07.2017 | 11:18

Գերմանիայի հարավում գտնող Կոնստանզ քաղաքում հուլիսի 30-ի վաղ ժամերին հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել՝ ներառյալ հարձակվողը, մի քանիսը վիրավորվել են: Միջադեպը տեղի է ունեցել դիսկո բարում, որտեղ հարձակվողը հրազենից կրակ է բացել: Քաղաքի ոստիկանության մամուլի խոսնակը հարձակումը ահաբեկչություն չի որակել: «Մենք դեռ հետաքննում ենք միջադեպը, բայց դրան նախորդած իրադարձությունները մեզ հանգեցնում են ահաբեկչությունը բացառելու եզրակացության»,- ասել է ոստիկանության մամուլի խոսնակ Ֆրից Բեզինկոֆը:


Նա հայտնել է, որ հարձակվողը Իրաքի քաղաքացի էր, 34-ամյա տղամարդը երկար ժամանակ բնակվել էր Գերմանիայում, փախստականի կարգավիճակ չի հայցել: Նա մահացու վիրավորվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Նա դուրս էր եկել շենքից, բայց ոստիկանությունը շրջափակել էր փախուստի ճանապարհները:

Դիտվել է՝ 10990

Մեկնաբանություններ