Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադել Ջուբեյր. Հաջի միջազգայնացման Կատարի պահանջը պատերազմի հայտարարություն է

Ադել Ջուբեյր. Հաջի միջազգայնացման Կատարի պահանջը պատերազմի հայտարարություն է
31.07.2017 | 11:19

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ջուբեյրը հայտարարել է, որ դեպի Մեքքա մուսուլմանների ուխտագնացության (հաջի) միջազգայնացման Կատարի պահանջը թագավորության հանդեպ «պատերազմի հայտարարում» է՝ տեղեկացնում է Al Arabiya-ն։ «Սրբավայրերի միջազգայնացման Կատարի պահանջը ագրեսիա և պատերազմի հայտարարություն է ընդդեմ թագավորության»,- ընդգծել է նախարարը։


Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան իրավունք ունի պատասխանելու ցանկացածին, որ «աշխատում է սրբավայրերի միջազգայնացման ուղղությամբ»։ Չկա որևէ պաշտոնական հաստատում, որ Դոհան նման պահանջ է առաջադրել։ Կատարը նախկինում բազմիցս հիշեցրել է, որ Էր Ռիադը քաղաքականացրել է ուխտագնացությունը, թեև իսլամը, ինչպես և ցանկացած կրոն, ենթադրում է սրբավայրերի աշխատանքում և ուխտագնացությունների անցկացման հարցում քաղաքականության բացակայության։

Դիտվել է՝ 10328

Մեկնաբանություններ