Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ-ը ուզում է դուրս գալ միջուկային գործարքից. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ը ուզում է դուրս գալ միջուկային գործարքից. Իրանի ԱԳՆ
31.07.2017 | 11:21

Իրանի ԱԳՆ փոխնախագահ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Թեհրանը դարձնել գլխավոր պատասխանատու կողմը միջուկային ծրագրի համաձայնագրի ձախողման համար, որպեսզի Վաշինգտոնը կարողանա դուրս գալ գործարքից՝ հայտնում է Mehr գործակալությունը։


«Թրամփը և ԱՄՆ-ը փորձում են դուրս գալ միջուկային գործարքից՝ դրա խափանման ամբողջ պատասխանատվությունը դնելով Իրանի վրա»,- ասել է Արաքչին:
Հինգշաբթի ԱՄՆ-ի Սենատն ընդունել է Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների դեմ օրենքը: Դիվանագետի խոսքով՝ նոր պատժամիջոցների համար որպես հիմք նշում են մարդու իրավունքների խախտումները, ահաբեկչությանն աջակցելը, հրթիռային ծրագրի մշակումը, սակայն այդ բոլոր պատրվակները միջուկային զենքի հետ կապ չունեն։ Օրինագիծը նպատակ ունի բոլորին վանել Իրանի հետ բիզնես վարելու հարցում, վստահ է Արաքչին։ ԱՄՆ գործողությունները խախտում են միջուկային գործարքը, քանի որ խախտում են «բարի կամքի ոգով» համաձայնագրի իրագործման սկզբունքը, որը ներառված է գործողությունների համապարփակ համատեղ ծրագրում, նշել է նա։
Փոխնախարարը հավելել է, որ Իրանը հակադարձ միջոցների կդիմի ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցներին։ Պատասխանը կլինի «հաշվարկված և մտածված», Վաշինգտոնին թույլ չի տա Թեհրանին դրդել համաձայնագրի խախտման։

Դիտվել է՝ 10576

Մեկնաբանություններ