Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ալաբինոյի տանկային երկամարտում հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը

Ալաբինոյի տանկային երկամարտում հայ տանկիստները գրավել են երկրորդ տեղը
31.07.2017 | 11:23

Մոսկվայի մոտակայքի Ալաբինո հրաձգարանում միջազգային բանակային խաղերի շրջանակում տեղի ունեցավ տանկային երկամարտի առաջին մրցարշավը:

«Արցախպրեսի» փոխանցմամբ, տանկային երկամարտի չորրորդ մրցաշրջանում մրցում էին Հայաստանի, Վենեսուելայի, Հնդկաստանի ու Նիկարագուայի ներկայացուցիչները։


Առաջինը վերջնագծին հասան հնդիկ տանկիստները, երկրորդը՝ հայերը, իսկ երրորդը՝ Վենեսուելայի ներկայացուցիչները։ Նիկարագուայի տանկը վերջինն էր։ Սա մրցաշրջանի նախնական արդյունքներն են․ վերջում դատավորները կհաշվեն ժամանակը՝ հաշվի առնելով տուգանային պատժամիջոցները, լրացուցիչ շրջաններն ու կանգառները։
Հայաստանի զինուժը ներկայացել է մի անձնակազմով, որի հրամանատարն էր կրտսեր սերժանտ Արմեն Առուստամյանը։ Հայկական թիմի բոլոր անդամները ժամկետային ծառայող զինվորներ ու սերժանտներ են։


Մրցումները երեք փուլով են անցնում։ Առաջին փուլում՝ անհատական մրցարշավում, մասնակցում են բոլոր թիմերը։ Կիսաեզրափակիչ կանցնի 12 թիմ, իսկ երզափակչում կհանդիպեն չորս լավագույն հավաքականները։ Բոլոր փուլերում տանկիստերը պետք է կրակեն թիրախներին՝ տեղից եւ ընթացքի մեջ, եւ հաղթահարեն տարբեր խոչընդոտներ։

Դիտվել է՝ 10580

Մեկնաբանություններ