«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան` Արցախում

«Սասունցի Դավիթ» օպերայի համաշխարհային պրեմիերան` Արցախում
31.07.2017 | 13:15

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:30-ին, Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան ՀՀ նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազտագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար` Սարինե Ավթանդիլյան, դիրիժոր` Սուրեն Շահիջանյան (Ֆրանսիա), ռեժիսոր` Արմեն Փիրի Մասիհի, խորեոգրաֆ՝ Արսեն Մեհրաբյան (Շվեդիա), խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան, դաշնակահար-կոնցերտմայստերներ՝ Զարուհի Թափչյան, Լյուդմիլա Խորոզյան, անիմացիայի ռեժիսորներ՝ Սերժ Գաբյան, Արմեն Փիրի Մասիհի, ոճաբան-գրիմարար՝ Սվետլանա Խոմուտովա, Դավիթի դերում` Մկրտիչ Բաբաջանյան (Գերմանիա), առաջատար մենապարուհի՝ Սյուզաննա Փիրումյան
«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936թ-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:


«Սասունցի Դավիթ» հերոսական օպերան` իր ինքնատիպ վիպապատմողական երաժշտական լեզվով և ազգային ոգով, հայկական օպերային արվեստի զարգացման նշանակալից փուլ է նշանավորում: Արցախում «Սասունցի Դավիթ» օպերայի անդրանիկ ներկայացումը մշակութային կարևորագույն իրադարձություն է:

Դիտվել է՝ 12570

Մեկնաբանություններ