Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմից կրակ է բացվել Չինարիի ուղղությամբ

ԵԱՀԿ մոնիտորինգի ընթացքում ադրբեջանական կողմից կրակ է բացվել Չինարիի ուղղությամբ
01.09.2017 | 11:24

ԵԱՀԿ դիտորդական խումբը երեկ երկար ժամանակ չի կարողացել դիտարկում իրականացնել Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի ուղղությամբ՝ ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ։ Վիրավորներ չկան։ «Այսօր Չինարիի հատվածում խումբն իրականացրել է դիտարկում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկն անձամբ մասնակցել է, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կրակել են մոնիտորինգի խմբի վրա՝ գյուղի՝ Չինարիի ուղղությամբ։ Ահագին ժամանակ չի կարողացել մոնիտորինգի խումբն իր գործառույթն իրականացնել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Թվիթերի իր էջում գրառում է կատարել նաև ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը. «Ադրբեջանական զինված ուժերը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ կրակ են բացել Հայաստանի պետական սահմանին՝ Տավուշի մարզի ուղղությամբ»։ Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ խոսնակի գրառմանը՝ հայտարարելով, որ դա ապատեղեկատվություն է: «Հրադադարի ռեժիմի խախտում չի արձանագրվել նաև մոնիտորինգին մասնակցող միջազգային դիտորդական առաքելության կողմից»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՊՆ-ն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե միջադեպը սադրանք է սեպտեմբերին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ։ Տիգրան Բալայանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը փորձում է տապալել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ «Եղել են դեպքեր, երբ Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվել է և իրենց առաջնային դիրքեր չի հանել ԵԱՀԿ դիտորդներին, եղել են դեպքեր, որ կրակոցներ են հնչել: Այսօր էլ բացառություն չէ»՝ ասել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Դիտվել է՝ 3478

Մեկնաբանություններ