Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շնացի՛ր

Շնացի՛ր
05.09.2017 | 10:04

Մինչ «Իրատեսի» կոլեկտիվը վայելում էր իր արձակուրդը, հայաստանցիների այնքա՜ն սիրած Եվրոպայում, ի տարբերություն հետամնաց ու վայրենի Ռուսաստանի, տեղի ունեցավ մի իրադարձություն, որը, ամենայն հավանականությամբ, հիմք կդնի մայր ցամաքի բարոյական այլասերվածության գերդեմոկրատական նոր փուլի: Դանիայի իշխանությունները, ի լուր համայն աշխարհի առաջադեմ հասարակայնության, պաշտոնապես հայտարարեցին, որ հոկտեմբերին մայրաքաղաք Կոպենհագենի կենտրոնական աշխույժ փողոցներից մեկում հանդիսավորապես կբացվի Եվրոպայի առաջին հասարակաց տունը կենդանասերների համար: Չհասկացա՞ք, հարգելի հայաստանցիներ, թե ինչ է թաքնված այս քաղաքակիրթ ձևակերպման մեջ: Դե, եթե վերածենք ժողովրդական լեզվի, ապա կնշանակի, որ քրիստոնեության վերջին նշույլները կորցնող Եվրասոդոմում ծնունդ է առնում շների անդրանիկ պոռնկատունը, թե լրբանոցը կենդանիների հետ սեռական հարաբերություններ ունենալու կրքով տառապող եվրոպացի «տղամարդկանց» համար: Մի քիչ բարձրագոչ հնչեց, բայց մոտավորապես այդպես:


Եվրամիության համար ըստ երևույթին խիստ հեռանկարային այս երևույթը Դանիայում պաշտոնապես մեկնաբանվեց երկրի պարենամթերքի, գյուղատնտեսության ու ձկնորսության նախարար Վլադ Յորգենսենի մակարդակով: Սա մեծագույն արժանապատվությամբ հայտարարեց, որ կենդանիների հետ ինտիմ հարաբերություններ ունենալը իրենց երկրի քաղաքացիների… սահմանադրական իրավունքն է: Մեղա՜ քեզ, Տե՛ր Աստված, քաղաքակրթության ի՜նչ մակարդակ: Կենդանիներին պետք է վերաբերվել հարգանքով ու հոգատարությամբ, վսեմաբար ավելացրել է նախարարը:


Նոր հաստատության արդեն հաստատված տնօրեն Սելիմ Գորգենը խոսել է հարցի որոշ «տեխնիկական» կողմերի մասին: Շենքը կգրավի երեք հարկ և բարձրաստղ համարներ կունենա նաև արտասահմանցի հյուրերի, մասնավորապես գերմանացիների, շվեդների ու հոլանդացիների համար: Երևի սրանք ամենակենդանասերներն են: Հաճախորդները՝ կլիենտները, կարող են 70-150 եվրոյի դիմաց կենակցել ու բավարարել իրենց սեռական կրքերը ջահել շների հետ, որոնք, պարզվում է, հատուկ պահանջարկ ունեն եվրոպացիների շրջանում: Շների սեռը չի նշվում, թեև եվրոպացի շնասեր «տղամարդկանց» համար ի՜նչ տարբերություն՝ չորքոտանին ո՞րձ է, թե՞ էգ: Ի դեպ, շնասիրության մասին նշված տեղեկատվությունը համեմված էր եզակի հեզ աչքերով, կանացի շորերով երկարամազ մի շան լուսանկարով: Եթե հյուրերը վճարունակ են, ապա կարող են պատվիրել նաև էկզոտիկ այլ կենդանիներ: Այդ ցուցակից երևի պետք է բացառել, ասենք, փղերին ու կոկորդիլոսներին: Թեև, ո՜վ գիտե, ազատամիտ եվրոպացիներից ամեն ինչ սպասելի է: Արտահայտելով իր քնքույշ գազանասիրությունը, Գորգենը հույս է հայտնել, որ շնապոռնկատան բացումը կկանխի հարձակումները անտուն շների նկատմամբ ու արգելք կդնի կենդանական աշխարհ թափանցող ապօրինի պոռնկության վրա: Այսինքն, կենդանիների հետ վավաշոտ եվրոպացին պիտի կցվի միայն օրինական հիմքի վրա:


Գիտեք, գուցե և տեղին չէ, սակայն Եվրոպայի հետևողական բարոյազրկության մասին այս հերթական իրազեկությանը ծանոթանալիս ակամայից հիշեցի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը մի կին քաղաքագետի հետ (ազգանունը չեմ հիշում): Հայաստանի բոլոր անհաջողությունների ու ներկա ողբալի իրավիճակի մեջ քաղաքագետը մեղադրեց միայն ու միայն Ռուսաստանին՝ այդ վայրագ ու տգետ պետությանը: Եվ բացառիկ գովեստներ ու ոգեկոչումներ Եվրոպայի հասցեին: Եվ ու՜ր կորան անմոռանալի «եվրոպական արժեքները»: Արդյո՞ք իրավացի չէ ռուսաստանցի հայտնի իսլամագետ Շամիլ Սուլթանովը, որն անհեռանկար է համարում այն քաղաքակրթությունը, որը քարոզում ու հաստատում է գերաղճատված անհատապաշտություն՝ զուրկ կրոնական բովանդակությունից՝ համալրված աշխարհականացված ռազմատենչ մշակույթով, որտեղ փողը գրավել է Աստծո տեղը, որտեղ ագրեսիվորեն մերժվում են ավանդական ու ընտանեկան արժեքները՝ միասեռականության արմատավորմամբ, տղամարդկանց ու կանանց վերածելով անդեմ մի չեզոք սեռի՝ անընդունակ դիմակայելու նույնիսկ բացահայտ սպառնալիքներին: Պետք էր միայն տեսնել իր ռուսասիրությամբ առանձնապես աչքի չընկնող Պետրոսի մոլորյալ դեմքը՝ կարելի է լինել ռուսատյաց, նույնիսկ վճարովի, սակայն ա՜յդ աստիճանի ագրեսիվ ու պրիմիտի՞վ: Այն ժամանակ Դանիայում դեռ չէր հայտարարվել եվրոպացու և կենդանական աշխարհի ներկայացուցիչների զուգակցման լեգալացման մասին: Դժվարանում ես կռահել, թե ինչ զգացումներ կապրի այդ հայ կինը «եվրոպական արժեքների» հետագա կատարելագործման այս իրողությունից: Ի վերջո չի կարելի անտեսել նաև հակառակ կարծիքը, թեկուզ և արտահայտված «թշնամական» ռուսական մամուլում. «Եվրոպան մեռնում է: Ավելի ճիշտ` մեռնում է այն Եվրոպան, որը մենք ճանաչել ենք հազարամյակ շարունակ, իր սպիտակամաշկ, ավանդական քրիստոնեական բնակչությամբ, նիստուկացով, սովորույթներով, հաջողության ու բարեկեցության հասնելու ձգտումով: Ողջ աշխարհի հազարամյա թալանի, Եվրոպան շրջապատող մայր ցամաքների բնական հարստությունների ու բնակչության ստրկական աշխատանքի հաշվին կառուցված հարուստ կյանքի, ամբարտավանության ու սնապարծության բումերանգը հետ է վերադարձել այնտեղ, որտեղից արձակվել էր: Վերջին հարյուրամյակի ընթացքում Եվրոպան նպատակամետ սպանում են, քայքայում նրա հիմքերը, եվրոպացիներին դարձրել են անկուշտ սպառողներ: Անկարելի է ամեն օր տեսնել եվրոպական քաղաքակրթության իրական անկումն ու ինքնակործանումը: Տարրական բանականությանն անգամ մատչելի չէ, թե ինչպես կարելի է սեփական տուն թողնել և նույնիսկ այդ տունը հանձնել բացարձակապես օտար մարդկանց վայրի հորդային, կերակրել նրանց, պահել, կուլ տալ իրենց կանանց, դուստրերի ու տղաների բռնաբարություններն ու սպանությունները, և միաժամանակ ցույցի դուրս գալ ի պաշտպանություն դրանց: Թվում է, որ հերթական ահաբեկչական գործողությունից հետո գոնե ինչ-որ չափով կխստանա Եվրամիության ներգաղթի քաղաքականությունը: Բայց ո՛չ, ներգաղթողների գորշ զանգվածը շարունակում է լողարկել, նրանց բաշխում են եվրոպական երկրների միջև, նրանք գտնվում են դրանց կառավարությունների կուռ պաշտպանության ներքո»:

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 3215

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ